Friday, March 29, 2024
Նորություններ

Վիրավոր զինվորները կկարողանան բուժվել Երեւանի նոր օրթոպեդիկ կլինիկայում

Հաշմանդամ զինվորներն ու զինվորականները, որոնք վիրավորում են ստացել զինվորական ծառայության ընթացքում, կկարողանան բուժվել այսօր Երեւանում բացված օրթոպեդիայի, մարզական վնասվածքաբանության ու ողնաշարի վիրաբուժության կլինիկայում։ Այս մասին կլինիկայի բացման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Նրա խոսքով՝ վիրավոր զինվորների բուժումը կազմակերպվելու է թե պետպատվերի շրջանակում, թե ՊՆ բյուջեի հաշվին։ Բացի այդ՝ կլինիկայում կլինի հիմնադրամ, որն անհրաժեշտության դեպքում նույնպես կօգնի վիրավոր զինվորների բուժման ժամանակ վճարել հիվանդանոցային ծառայությունները, իսկ շատ բժիշկներ նրանց անվճար կսպասարկեն։

Նախարարը նաեւ նշել է, որ «Ուիգմոր Կլինիկը», որը բացվել է սփյուռքի մասնագետների ու տեղացի բժիշկների ջանքերի շնորհիվ, սարքավորված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ ամենատարբեր վնասվածքների դեպքում վիրահատական ու թերապեւտիկ բուժում կազմակերպելու համար։ Ավելին՝ կլինիկայում կա քայլվածքի կլինիկական հետազոտության համար լաբորատորիա, ինչպիսիք տարածաշրջանում ընդամենը մի քանիսն են։

Զարգացած երկրներում նման լաբորատորիաները հաճախ են գործածում սպորտում ավելի մեծ հաջողությունների հասնելու համար, բայց Հայաստանում այն կծառայի ՄՈՒԿ-ով երեխաներին՝ դրա օգնությամբ հնարավոր կլինի հասկանալ, թե հատկապես ինչ վիրահատություններ է պետք անել այդ երեխաներին՝ նրանց քայլվածքը հնարավորինս լավացնելու համար։

Նյութի աղբյուր՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook