Friday, April 19, 2024
Նորություններ

Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. նախարար. armenpress.am

Հայաստանում կորոնավիրուսով վարակված, հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող և տանը սպասող հիվանդ ներկայումս չկա: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի հետ կապված դրական լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների խումբ, որը հիմա չկա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չկա:

«Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է (հիվանդանոցից-խմբ.) տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ վիճակն անկանխատեսելի է և առաջիկայում սպասվում է վերակենդանացման նոր բաժանմունքների բացում  «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook