Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Տարածված սովորություններ, որոնք խիստ վնասակար են տեսողության ու աչքերի առողջության համար

Տեսողական զգայարանը կենսական նշանակություն ունի մարդու համար, սակայն ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում աչքերի առողջությանը: Ավելին՝ կան տարածված սովորություններ, որոնք աննկատ վնասում են աչքերին ու տեսողությանը՝ աստիճանաբար դառնալով տեսողության վատացման պատճառ:

 Մասնագետների խոսքով՝ տեսողությանը վնասող ամենալուրջ գործոնը սմարթֆոնների ու տարատեսակ գաջեթների գործածությունն է: Նման դեպքերում աչքերը կենտրոնանում են որոշակի կետի վրա, իսկ վառ ու կոնտրաստային լույսը չորացնում է եղջերաթաղանթը, ինչի հետևանքով աչքերի մկանները դեգրադացվում են:

Աչքերի համար վտանգավոր են նաև արագ սնունդը, կիսաֆաբրիկատներն ու քաղցր գազավորված ըմպելիքներ, ուստի նման մթերք օգտագործելու սովորությունից նույնպես խորհուրդ է տրվում հրաժարվել: Բանն այն է, որ դրանք հարուստ է վնասակար ճարպերով ու շաքարով, որոնք բացասաբար են անդրադառնում անոթների, այդ թվում նաև աչքերի անոթների վրա:

 Երրորդ սովորությունը, որը դասվել է վնասակարների շարքին, պառկած դիրքով կարդալու սովորությունն է: Աչքերի առողջության պահպանման համար հարկավոր է կարդալիս նստել սեղանի մոտ, մեջքն ուղղել ու գիրքը պահել աչքերից 40 սմ հեռավորության վրա: Ընդ որում, հարկավոր է հիշել նաև լուսավորության կարևորության մասին:

Ցանկի չորրորդ հորիզոնականում է հայտնվել աչքերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից չպաշտպանելու սովորությունը: Մասնագետները հորդորում են միշտ կրել արևապաշտպան ակնոց և չմոռանալ պաշտպանել աչքերը սոլյարի այցելելիս:

Եզրափակում է ցանկը ծխելու սովորությունը, որն առհասարակ շատ վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար: Ծխախոտի գործածությունը կարող է դառնալ աչքերի տարբեր հիվանդությունների պատճառ: Ծուխը չորացնում ու գրգռում է եղջերաթաղանթը, ինչպես նաև խանգարում է արյան շրջանառությունը, ինչը շատ կարևոր է աչքերի առողջության համար:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook