Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը:

Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14-ին՝  տոնի բուն օրը, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքները նախաձեռնել են տոնախմբություններ:


Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:

Փետրվարի 13

  • Ժամը 16:00-ին Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կմեկնարկի տոնական համերգ:
  • Ժամը 16:00-ին Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի նախաձեռնությամբ կմեկնարկի խաչերթ,  ապա եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ և նվիրաբաշխություն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աջակցությամբ:
  • Ժամը 16:30-ին Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու բակում կսկսվի տոնախմբություն:

Տեառնընդառաջի նախատոնակի միջոցառումները եկեղեցիների մեծ մասում կսկսվեն երեկայոն ժամերգության ավարտին՝ 17:30-ին: Եկեղեցիների բակում կվառվի խարույկ, ազգային երգ ու պարով կնշվի տոնը:

  • Կաթողիկե  Ս. Աստվածածին եկեղեցի
  • Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի
  • Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
  • Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի
  • Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի
  • Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի
  • Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի
  • Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի
  • Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի
  • Մասիսի Ս.Թադեոս եկեղեցի
  • Նորաբացի Ս.Աստվածածին եկեղեցի
  • Մասիսի Ս.Գևորգ եկեղեցի
  • Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցի
  • Արարատի Ս. Հակոբ եկեղեցի
  • Վեդու Ս.Աստվածածին եկեղեցի
  • Մարմարաշենի Ս.Գևորգ  եկեղեցի
  • Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

ժամը 18:00-ին

  • Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում կվառվի խարույկ

Փետրվարի 14

Ժամը 10:30-ին բոլոր եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի առթիվ կմատուցվի Ս. Պատարագ:

Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։

Թիվ 81 մանկապարտեզում 13:00-ին տեղի է ունենալու միջոցառում, վառվելու է խարույկ և բացատրվելու է տոնի խորհուրդը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook