Thursday, April 18, 2024
ՆորություններԺամանց

Տեղադրվել է աշխարհի ամենաբարձր տոնածառը

Ճապոնիայում տեղադրվել է աշխարհի ամենաբարձր ամանորյա տոնածառը։  Այդ մասին հայտնում է Ճապոնիայի ազգային զբոսաշրջային կազմակերպությունը։

Ճապոնական Կոբե քաղաքում միացրել են 30-մետրանոց 150-ամյա ամանորյա տոնածառի լույսերը։  24 տոննա կշռող ծառը դարձել է ամենաբարձր բնական կանաչ գեղեցկուհին աշխարհում, որը տեղադրվել է Ամանորի և Սուրբ Ծնունդի նախաշեմին։

Հետաքրքիր է, որ ճապոնական քաղաքում տեղադրված տոնածառը իրականում եղևնի չէ, այլ՝ տույա, որն աճում է բացառապես Ճապոնական կղզիներում։ Ծառը Sora Botanical Garden  ընկերության նախագահ Սեյջյուն Նիսիհատի և  «Համար մեկ տոնածառն աշխարհում» նախագծի ղեկավարի նվերն է Կոբե քաղաքին։ Նրա խոսքերով՝ ինքը ցանկացել է նվիրել բնական ծառ՝ որպես ուրախության և հույսի խորհրդանիշ, մի քաղաքի, որը տուժել է ավելի քան 20 տարի առաջ ավերիչ երկրաշարժից։

Ամենաբարձր տոնածառն աշխարհում, Կոբե, Ճապոնիա

Աշխարհի ամենամեծ տոնածառը կարելի է տեսնել մինչև դեկտեմբերի 26-ը։ Այնուհետև ծառը կփոխանցվի Կոբեի Իկատու սինտոյական տաճարին։

Հավելենք, որ Եվրոպայի ամենաբարձր տոնածառ է ճանաչվել իսպանական Գրենադայի ծառը։ Թեև, դա այնքան էլ ծառ չէ, այլ՝ 50 մետր բարձրությամբ և մեծաքանակ լույսերով արհեստական կոնստրուկցիա։ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում։

Նյութի աղբյուրը՝  travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook