Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Տեսողության լազերային շտկում. Ֆեմտո-LASIK եղանակի առավելությունները. Տեսանյութ

Ֆեմտո-LASIK եղանակը արագություն է, երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 14-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 5000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով իսկ 2012թ.-ին արժանացել է գովեստագրի «Ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար»:

FV3A8959

2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով (rings) աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ:

Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.

Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն:

Ֆեմտո-LASIK լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:

Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում:
Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածք չի արվում:
Եղջրենու լաթը ձևավորվում է ընդամենը վայրկյանում:
Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը:

Հերթագրվելու համար կարող եք զանգահարել՛ 012 354981, 099 585928

yelenamalayan@yahoo.com

www.emalayan.com

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook