Thursday, April 18, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Տնային պայմաններում պատրաստված դիմակներ

Դեմքի սպիտակուցային դիմակներ

Դեմքի սպիտակուցային դիմակները օգնում են ազատվել մաշկի յուղոտ փայլից և մաշկին ավելի առաձգական և գեղեցիկ տեսք են հաղորդում։ Տնային պայմաններում պատրաստված դիմակները օգնում են նեղացնել ծակոտիները, հեռացնել առկա սև կետերը, ցանից հետո առաջացող պիգմենտացիաներն ու բծերը, ինչպես նաև կարող են  չորացնել մաշկը՝ հեռացնելով ավելորդ ճարպային շերտերը։

Սպիտակուցային դիմակներ են ամենաարագ ազդեցությունն ունենում մաշկի վրա, այդ պատճառով դրանք կարելի է օգտագործել էքսպրես դիմակներ պատրաստելիս։ Նման դիմակների բաղադրության մեջ ավելացնում են կիտրոն, մրգեր, թեյի ծառի յուղ, սպիտակ կավ, մեղր և ալյուր։

Շատ չոր մաշկ ունեցող կանանց համար օգտակար է հետևյալ բաղադրատոմսը. տասնհինգ րոպե դդմի մի քանի շերտ եփեք կաթով, ինչից հետո տրորեք այն մինչ շիլայանման զանգված դառնալը։ Այնուհետև, ավելացրեք մի քիչ սերուցք և զգուշությամբ քսեք մաշկին։ Դիմակը պետք է մնա 20 րոպե, ինչից հետո կարելի է տաք ջրով լվանալ։

nh_t_k_hana_tr_m_n_v_i_b_ng_3_thumb

Յուղոտ մաշկի համար պետք է օգտագործել հում դդում։  Դդումը քերիչով անցկացնեք, այնուհետև, 1 ճ. գդ. դդմին ավելացրեք 1 ձվի դեղնուց։ Ստացված զանգվածը մի լավ խառնեք։ Դիմակը մաշկին թողեք 20 րոպե, ինչից հետո դեմքը լվացեք տաք ջրով։

Կիտրոնից պատրաստված դիմակ  ցանկացած տիպի մաշկի համար

Ձվի սպիտակուցը մի փոքր հարում եք և խառնում կես կիտրոնի հյութով։ Մեկ անգամ  ևս հարիչով հարում եք զանգվածը և քսում դեմքին։ Եթե մաշկի էպիդերմիսը (վերնամաշկը) կոմբինացված է, ապա դիմակը պետք է քսել ավելի յուղոտ և փայլուն հատվածներում։ Մնացած հատվածները կարելի է պարզապես սառը կաթով լվանալ։ Այս դիմակը կօգնի Ձեզ հաշված րոպեների ընթացքում ազատվել աղտոտվածությունից, յուղոտ փայլից և մաշկի անհարթություններից։ Արդյունքում, դեմքը ավելի թարմ, երիտասարդ ու պայծառ տեսք կստանա։ 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook