Thursday, April 18, 2024
ՆորություններԺամանց

Տոնական միջոցառում «Մուրացան»-ում բուժում ստացող փոքրիկների համար

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր տոնական մթնոլորտ էր: Մշակութային, հասարակական ճանաչված գործիչները, ինչպես նաև պարզապես նախաձեռնությանն արձագանքած մարդիկ ու կազմակերպություններ միացան փոքրիկների օրը տոն դարձնելու ԵՊԲՀ նախաձեռնությանը: Միջոցառմանը ներկա էին հեքիաթի հերոսներ, ինչպես նաև Ամանորի ամենասպասված կերպարներրը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, երգիչ-երգահան, հումորիստ, Արամ MP3 փաստեցին, որ երեխաներին ժպիտ պարգևելն ամենակարևորն է:
Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համլսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը, սկսած տնօրենից ավարտված սանիտարներով:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտան ազատ ժամանակ և այցելեցին համալսարանական հիվանդանոց, երեխաներին փոխանցեցին իրենց դրական էներգիան:

26046993_2048396955393837_7217274892066289788_n 26047482_2048393952060804_4662506866038547025_n 26112089_2048397488727117_1779816559587259391_n 26112479_2048397108727155_9191169327053925189_n

26166668_2048394138727452_2801805997697922804_n 25660222_2048396835393849_276192713192647585_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook