Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր:

Առաջացման պատճառները

Ամորձիների ցավը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, որոնցից որոշները վիրաբուժական ծանր դեպքեր են և վնասված ամորձու փրկության համար պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն:

  • Վնասվածք: Ամորձիների վնասվածքը հաճախ ուժեղ ցավ է առաջացնում: Ամորձապարկին ուղղակի հարվածը, չնայած, որ այն շատ ցավոտ է , բերում է միայն ժամանակավոր ցավային զգացողությունների առաջացման: Հիմնականում (85 %)  ամորձիների վնասումը առաջանում է բութ հարվածի հետևանքով (սպորտային վնասվածքներ, ձեռքով կամ ոտքով հարվածներ, ավտովթարներ, ձիավարության ժամանակ ստացված վնասվածքներ):
  • Ամորձու ոլորում: Ամորձու ոլորումը պահանջում է անհապաղ վիրաբուժական միջամտություն: Տվյալ ախտաբանության դեպքում ամորձին ամորձապարկում  ոլորվում է կամ ինքնուրույն , կամ էլ, ինչը հազվադեպ է հանդիպում, ուղղակի վնասվածքի հետևանքով: Երբ ամորձին ոլորվում է , սերմնալարում գտնվող արյունատար անոթները նույնպես ոլորվում  են, ինչը բերում է վնասված ամորձու արյունամատակարարման խանգարման:
  • Էպիդիդիմիտ: Էպիդիդիմիտն (ամորձու հավելումների բորբոքում) առավել հաճախ առաջանում է վարակի հետևանքով: Այն հանդիսանում է 18 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ ամորձու ցավի ամենատարածված պատճառներից մեկը , չնայած տվյալ հիվանդությունը հանդիպում է ինչպես նախադեռահասային, այնպես էլ տարեց մարդկանց մոտ:
  • Ամորձու հավելման ոլորում: Սա 7-ից 14 տարեկան տղաների մոտ ամորձիների ցավի ամենահաճախ հանդիպող պատճառն է:
  • Աճուկային ճողվածք: Տվյալ դեպքում ցավն ամորձիներում առաջանում է, երբ աղիների մի մասը դուրս է գալիս աճուկային շրջանի մկանային դեֆեկտով և ներթափանցում ամորձապարկ: Դա կարող է բերել ամորձապարկի այտուցի և ամորձիներում անհարմարավետության զգացողության առաջացման:
  • Օրխիտ (ամորձու բորբոքում): Ամորձու տվյալ բորբոքային հիվանդությունը ընդհանուր առմամբ առաջանում է վարակային պրոցեսի հետևանքով: Երբեմն այն հանդիպում է էպիդիդիմիտի հետ միասին (էպիդիդիմոօրխիտ), հատկապես եթե էպիդիդիմիտը մի քանի օր չի բուժվել: Օրխիտը հիմնականում առաջանում է էպիդեմիկ պարօտիտի հետևանքով (վիրուսային վարակ), թեև այն կարող են առաջացնել նաև այլ վիրուսներ և բակտերիաներ:
  • Ամորձու ուռուցք: Հենց ուռուցքը հազվադեպ է ցավեր առաջացնում ամորձիներում: Կարևոր է կանոնավոր և ինքնուրույն ստուգել ամորձիները՝ ցանկացած ուռուցքի կամ զանգվածի տեղակայումը որոշելու համար, քանի որ վաղ հայտնաբերումը լավացնում է ամորձիների քաղցկեղի կանխատեսումը:

Քարեր երիկամում: Երիկամներում քարերի հետևանքով առաջացած ցավը կարող է անցնել ամորձիների շրջան:

Վարակ կամ ներորովայնային արյունահոսություն: Սրանք հազվադեպ են ամորձիներում ցավ առաջացնում:

Սկզբնաղբյուր. urolog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook