Thursday, March 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ՑԱՎ ՈՒՍԱԳՈՏՈՒ ՀԱՏՎԱԾՈՒՄ(հիմնական պատճառները)։

.Ուսահոդի շրջակա փափուկ հյուսվածքների վնասում(ուսաթիակային պերիարթրոզ): Շատ հաճախ հանդիպում է ուսի վնասվածքից կամ երկարատև անշարժեցումիցից հետո: Դրսևորվում է ցավով և ուսի ակտիվ շարժումների սահմանափակումով: Հիմնականում արտահայտվում է գիշերային ժամերին և հանգիստ վիճակում: Խնդիրն այն է, որ եթե չհետևել տվյալ հիվանդությանը, ապա վաղ թե ուշ կհանգեցնի ուսահոդի և հոդապարկի բորբոքմանը: Եվ դա կբերի շարժումների սահմանափակման և ցավերի սրացման:Բուժման հիմնական մեթոդներն են՝ ֆիզիոթերապիա,բուժական մերսում։

.Ուսահոդի արթրիտներ և արթրոզներ։
Դեգեներատիվ և բորբոքային պրոցեսներ են ուսահոդում։Հիմնականում օգտագործվում է հակաբորբոքային և ցավազրկող միջոցներ։

.Ողնաշարի պարանոցային հատվածի աճառային սկավառակի դեֆեկտներ։
Կարող են լինել ճառագայթվող և կայծականման ցավեր դեպի ուս և ձեռք։Բուժումը կատարվում է բուժական մերսումներով,թեթև մանուալ թերապիայով,բուժական ֆիզկուլտուրայով և դեղորայքային միջոցներով։

.Ներքին օրգանների ախտահարում,որոնց ժամանակ ցավը կարող է ճառագայթվել դեպի ուս՝սրտի իշեմիկ հիվանդություն,ստամոքսի խոց,լեղաքարային հիվանդություն,նորագոյացություններ և այլն:Պետք է բուժել հիվանդության հիմնական պատճառը։

.Միոֆասցիալ սինդրոմ,երբ ցավը կարող է ճառագայթվել պարանոցի,կրծքավանդակի և ձեռքի գերլարված մկաններից։Այս սինդրոմի բուժման մեջ օգտագործվում է բուժական մերսում և մանուալ թերապիա։

Նյութը ՝  Dr.Aram Nalbandyan ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook