Thursday, April 25, 2024
Նորություններ

Ցինկով հարուստ 6 մթերք, որոնք կօգնեն ամրապնդել իմունային համակարգը

Ցինկն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որը ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է վնասված հյուսվածքների արագ ապաքինմանը, բջիջների աճին ու սպիտակուցների ձևավորմանը։ Օրգանիզմը տարատեսակ ախտաբանություններից պաշտպանելու համար հարկավոր է հագեցնել օրգանիզմը ցինկով, ուստի սննդաբան Իլանա Մյուլշտեյնը ներկայացրել է ցինկով հարուստ սննդամթերի այն տեսակները, որոնք սննդակարգում ներառելը կօգնի ստանալ բավարար քանակությամբ ցինկ իմունային համակարգն ամրապնդելու համար։

Ոստրեներ

Վեց արևելյան ոստրեի մեջ պարունակվում է 33 մգ ցինկ, մինչդեռ օրական կանանց հարկավոր է 8 մգ ցինկ, իսկ տղամարդկանց՝ 11 մգ։ Սակայն հարկ է հիշել, որ ոստրեները չի կարելի ուտել հում վիճակում

Տավարի միս

100 գրամ տավարի միսը պարունակում է 3,7 մգ ցինկ, ինչպես նաև 27,7 գ սպիտակուց մկանային զանգվածի զարգացման համար։

Եգիպտացորենի փաթիլներ նախաճաշի համար

Նախաճաշի համար նախատեսված չոր փաթիլները հաճախ հագեցված են լինում ցինկով։ Բացի այդ, դրանք սովորաբար համադրվում են կաթի հետ, իսկ մի բաժակ կաթն արդեն իսկ պարունակում է 1 մգ ցինկ։

Հավկիթ

Երկու խոշոր հավկիթից կարելի է ստանալ 2,5 մգ ցինկ։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանական հավկիթներում այս տարրի պարունակությունը կարող է նույնիսկ շատ ավելի բարձր լինել։

Կավի կրծքամիս

Մոտ 86 գրամ հավի կրծքամիսը պարունակում է շուրջ 0,86 մգ ցինկ։ Ընդ որում՝ այն շատ ավելի լավ արդյունք կապահովի ամբողջահատիկ մթերքի, լոբազգիների ու ցինկի այլ աղբյուրների հետ համադրելու դեպքում։

Լոբազգիներ

Ցինկով հարուստ են նաև ոսպն ու լոբին, սակայն դրանցում ֆիտատների առկայության դեպքում ցինկն ավելի վատ կյուրացվի։

Նյութի աղբյուրը՝ doctor.rambler.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook