Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից

Ցրտահարությունն իրենից ներկայացնում է օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Տարբերում են ցրտահարության երկու տեսակ ընդհանուր և տեղային: Առավել հաճախ ցրտահարվում են ձեռքերի և ոտքերի մատները, քիթը, ականջախեցիները, այտերը։ Վերջույթների սրունքաթաթային և ճաճանասդաստակային հոդերից վեր, ինչպես նաև նստատեղի, որովայնի և մարմնի այլ հատվածների ցրտահարությունը հազվադեպ է, սովորաբար լինում է ընդհանուր սառեցման ժամանակ։ Ցրտահարությունը պետք է տարբերել ընդհանուր սառեցումից:Հիմնական պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են։ Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0 ° C-իև մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում։ Ցրտահարությանը նպաստում են կիպ, արյան շրջանառությունը դժվարացնող, խոնավ հագուստը և կոշիկները, ինչպես նաև ձեռնոցները, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլացումը։Մարմնի ցրտահարված հատվածին բնորոշ են գունատ կամ կապտավուն մաշկը, վերջույթների փայտացման զգացումը։ Տաքացնելիս ցրտահարված հատվածն այտուցվում է, այնուհետև, կախված ցրտահարության աստիճանից, աստիճանաբար առաջանում են բորբոքային փոփոխություններ, ծանր դեպքերում՝ մեռուկացում։Ցրտահարված վերջույթը պետք է դնել տաք (37-40° C) ջրի մեջ և շատ զգույշ տրորել, մինչև մաշկը կարմրի և զգացողությունը վերականգնվի, այնուհետև տաք փաթաթել։ Երբեք չի կարելի մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով կամ դնել սառը ջրի մեջ, և քանի որ այդ հատվածը շատ զգայուն է ցրտի, նկատմամբ, ուստի հետագայում պետք է խուսափել ցրտի ազդեցությունից, ցուրտ եղանակներին հագնել տաք հագուստ, անջրանցիկ կոշիկներ, բրդե գուլպաներ և այլն։

Կաղնի-100 գ. կեզևը փոշիացնել: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա  լցնել 0.5 լ. ջուր, եփել: Եփուկով թրջոց դնել ցրտահարված մասի վրա:

Շաղգամ- թարմ շաղգամը քերել, ավելացնել սագի ճարպ`2:1, և քսել ցրտահարված մասի վրա:

Ընկուզենու տերևները, երիցուկի ծաղիկները` 50-ական գ., փոշիացնել, խառնել միմյանց հետ:  1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Քամված լուծույթով թրջոց դնել ցրտահարված մասի վրա:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook