Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում  հրդեհ էր բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր:

Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտղը Դամ դը Պաղի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), Փարիզ քաղաքի նշանավոր եկեղեցին է։ Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Հիմնականում ավարտվել է 1260 թվականին,չնայած այն վերափոխվել է շատ հաճախ վերջին դարերի ընթացքում:

1790-ականներին տաճարը պղծվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ իր շատ սրբապատկերներ վնասվել են կամ ավիրվել: Հետագայում՝ 1831 թվականին, Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է: Կառույցի մաշտաբային վերականգնման ծրագիրը ղեկավարվել է Էվգեն Վիոլտ-լը-Դուք-ի կողմից, որը սկսվել է 1845 թվականին և շարունակվել է 25 տարի: 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրակաան գույնը: Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին:

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձսնը: Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook