Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Փափկեցնող դիմակ չոր և նորմալ մաշկի համար

Փափկեցնող դիմակ կոպտացած, թառամած, թեփոտված չոր և նորմալ մաշկի դեպքում 

Դեղնուցը լավ խառնել 1 թեյի գդալ բուսական յուղի (նշի, ձիթապտղի և այլն) և 1 թեյի գդալ ջրիկ մեղրի հետ։ Նուրբ խոզանակով և բամբակե խծուծով դիմակը շերտ առ շերտ քսել դեմքին և պարանոցին. առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը, իսկ ապա՝ երրորդը։ 20-25 րոպե հետո տաք ջրով թրջած բամբակե խծուծով հանել դիմակը։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ՝ 4-6 շաբաթ տևողությամբ։ 2-5 ամիս հետո կուրսը կրկնվում է։

Մեղրագլիցերինային դիմակ

Մեկական թեյի գդալ գլիցերինը և մեղրը խառնել 2 գդալ ջրի հետ։ Անընդհատ խառնելով՝ քիչ-քիչ ավելացնել 1 թեյի գդալ վարսակի կամ ցորենի ալյուր մինչև միասեռ զանգված ստանալը ու քսել դեմքին և պարանոցին։ Դիմակը թողնել 20-25 րոպե։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ՝ 4-6 շաբաթ տևողությամբ։ Կուրսը կրկնվում է 2-3 ամիս հետո։

Սրճային դիմակսկրաբ

images

Այն պատրաստում են վարսակի փաթիլներով: Սուրճի մրուրին ավելացրու մեկ գդալ յոգուրտ կամ թթվասեր և մի քանի գդալ վարսակի փաթիլներ: Լավ խառնիր և քսիր դեմքին` մերսելով 2-3 րոպե: Կարող եք թողնել մինչև 10 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:

Սրճային թարմացնող դիմակ

Սուրճի մրուրի մեջ ավելացնել  մի քանի գդալ մանրացված ընկույզ: Մերսող շարժումներով քսոել դեմքին: Մաքրել 8-12 րոպե անց: Այս դիմակը միանգամից թարմ տեսք կհաղորդի մաշկին` անցկացնելով հոգնածության նշանները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook