Wednesday, April 24, 2024
Նորություններ

Փետրվարի 21-ից Հայաստանի ամբողջ տարածքում հնարավոր կլինի պատվաստվել Pfizer-ի պատվաստանյութով. նախարար

Փետրվարի 21-ից Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հնարավոր կլինի պատվաստվել Pfizer-ի պատվաստանյութով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, երեկ ներմուծված պատվաստանյութերի մաքսազերծման աշխատանքները ավարտված են, այսօր եւ վաղը դրանք կբաշխվեն հանրապետության ամբողջ տարածքով եւ շուտով արդեն հասանելի կլինեն բոլոր պոլիկլինիկաներում եւ պատվաստման շարժական կետերում:

«Երկուշաբթի օրվանից կարող եք մոտենալ, ստանալ պատվաստանյութը», – ասաց նախարարը:

Նրա խոսքով, Pfizer-ով կարող են պատվաստվել բոլոր ցանկացողները, որեւէ սահմանափակումներ այս մասով չկան: Այն որպես խթանիչ դեղաչափ կարող են ստանալ նաեւ այն մարդիկ, ում ամբողջական պատվաստումից հետո 3 ամիս անցել է:

Ավանեսյանը նշեց նաեւ, որ Pfizer-ի պատվաստանյութը ամերիկյան FDA-ի կողմից գրանցվել է նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների օգտագործման համար, եւ Հայաստանում 12-ից բարձր երեխաները եւս կարող են պատվաստվել այս դեղամիջոցով

Leave a Reply

x Close

Like Us On Facebook