Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Փորափքանք, մետեորիզմ – կամ աղիների փքվածություն

meteorizm-lechenieՓորափքանք, մետեորիզմ – բարձրացում, փքում, փքվածություն, որովայնի փքվածությունը մարսողական համակարգում գազերի կուտակման հետևանքով։ Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում, բնականոն պայմաններում, պարունակվում են 900 սմ³ գազեր, որոնք անհրաժեշտ են աղիքների տոնուսը պահպանելու և գալարակծկանքն ապահովելու համար։ Գազերի քանակությունը պայմանավորված է սննդի բնույթով, օրվա ժամանակով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և այլ գործոններով: Գազերը մարսողության համակարգ են ընկնում օդ կուլ տալիս կամ առաջանում են աղիքներում` քիմիական ռեակցիաների և ֆերմենտային գործընթացների հետևանքով: Մետեորիզմը բնորոշ է նաև լրիվ առողջ մարդկանց, որը լինում է առանձին սննդամթերքի (բնական կաթ, լոբազգիներ, կարտոֆիլ, կաղամբ, խաղող, գարեջուր, կվաս, սև հաց) չափից ավելի օգտագործումից: Սակայն մետեորիզմը կարող է լինել նաև տարբեր ախտաբանական վիճակների ախտանշան: Գազերի հեռացման դժվարացումը կարող է առաջանալ աղիքների կծկանքի կամ սեղմման, որովայնամզի կպումների հետևանքով:
Մետեորիզմը ուղեկցում է նաև քրոնիկական ստամոքսաբորբին, ենթաստամոքսային գեղձի բորբոքմանը, լեղապարկի բորբոքմանը և բարակ աղիքների բորբոքմանը: Առատ գազաառաջացմանը նպաստում են աղիքներում նեխման և խմորման գործընթացները` աղիքներում բնականոն մանրէային ֆլորայի փոփոխությունների հետևանքով:
Մետեորիզմը դրսևորվում է որովայնում ճնշման, ծանրության զգացումով, գրգռոցով, կծկանքային ցավերով, որոնք վերանում են գազերը հեռանալուց հետո: Երբեմն ցավերը լինում են շատ ուժեղ և ուղեկցվում են սառը քրտինքով, սրտի շրջանի ցավերով, նույնիսկ ուշագնացությամբ: Հնարավոր են զկռտոց, գխտոց, գլխացավ:
Գործնականորեն առողջ մարդկանց մետեորիզմը հատուկ բուժում չի պահանջում: Սովորաբար խորհուրդ է տրվում սահմանափակել թարմ հացի, քաղցրավենիքի, ոլոռի, լոբու, կաղամբի, կարտոֆիլի, թթու և գազավորված խմիչքների օգտագործումը: Սննդում հարկավոր է ներառել սպիտակուցներ պարունակող սննդամթերք (միս, ձուկ կաթնաշոռ, մածուն, ձու և այլն): Եթե գերակշռում են նեխման գործընթացները (գազերը նեխած հոտ ունեն), ապա օրաբաժնում սպիտակուցների քանակը պետք է կրճատել:

Փորափքանքի, մետեորիզմի դեպքում կարելի է օգտագործել`

Նարդոս բժշկական-3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել: Խմել մեկ օրվա ընթացքում:

Չաման- 3 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել 15 րոպե: Եռացնելուց հետո թրմել 10 րոպե,  քամել, խմել օրվա ընթացքում:

Չամանի չորացրած պտուղները կարելի է լցնել ճաշի մեջ և ուտել: Լավ արդյունք է տալիս օրական 3-5 գ. չոր պտուղներ ծամելը:

Ուրց- խմել եփուկի, թուրմի կամ հյութի  ձևով:

Տերեփուկ կապույտ-1-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրվա ընթացքում:

Վուշ- սերմերի վրա լցնել  տաք ջուր, պահել 7-8 ժամ: Ուտել լորձանման զանգվածը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook