Tuesday, April 16, 2024
ՀիվանդություններՆորություններ

Փորլուծությունը և ջրազրկումը շատ մեծ վտանգ է երեխայի առողջության համար

Փորլուծությունը վարակիչ հիվանդություն է: Հարուցիչները օրգանիզմ են թափանցում ախտոտված սննդի, ջրի, ծծակների և կեղտոտ ձեռքերի միջոցով: Անորակ սնունդը և մրսածությունը նպաստում են отруєння-у-дитиниփորլուծության առաջացմանը:

Փորլուծության ախտնշաններն են.  ջրիկ,  առատ,   հաճախացած կղանքը՝  երբեմն  արյունային, փսխումը, ախորժակի անկումը, ջերմության  բարձրացումը, ծանր դեպքերում՝  ցնցումները:

Հաճախակի փորլուծության և  փսխման պատճառով օրգանիզմից ջուրն ու աղերը հեռանում են, և երեխան կարող է ջրազրկվել: Ջրազրկումը շատ մեծ վտանգ է երեխայի առողջության համար և արտահայտվում է հետևյալ նշաններով:

  •  Քաշի արագ անկում:
  • Աչքերի ներս ընկնել
  • Շրթունքների և լեզվի արագ չորացումը
  • Ծառավի զգացումը

Ջրազրկման հետագա խորացումը բերում է  հետևյալ նշանների առաջացմանը.

  • Ընդհանուր անհանգստություն
  • Քնի խանգարում
  • Արտահայտված ծարավի զգացում:
  • Մեզի քանակի և հաճախականության նվազում:
  • Լացելիս արցունքների բացակայություն, աչքերի ներս ընկնում:
  • Շրթունքների և լեզվի արտահայտված չորություն:
  • Ջերմության բարձրացում (ոչ մշտական նշան է):
  • Ախորժակի անկում

Ծանր ջրազրկման նշաններին են՝

  • Անգիտակից կամ քնկոտ վիճակ:
  • Խիստ ներընկած չոր աչքերը
  • Հեղուկներ խմելու անկարողություն:
  • Ջերմության խիստ բարձրացում ՝ 39-40 C կամ անկում 35 C -ից ցածր:

Բուժումը

Փորլուծության նախանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մանկաբույժի: Ինքնաբուժմամբ մի զբաղվեք և մի փորձեք արհեստականորեն դադրեցնել լուծը՝ դեղորայքի, սննդի կամ խստաբույսերի միջոցով: Լուծը օրգանիզմի պաշտպանական միջոց է, որի շնորհիվ թույները օրգանիզմից դուրս են մղվում: Հատկապես վտանգավոր է հակաբիոտիկների (ամպիցիլին, պենիցիլին, գետամիցին և այլն) անհիմն օգտագործումը: Հաճախակի լուծի դեպքում մաքրող հոգնան ևս կարող է վնասել երեխային: Մաքրող հոգնան ցուցված է կատարել այն դեպքում, երբ փորլուծությունը դադարում է և միանգամւց ջերմությունը խիստ բարձրանում է, փորը փքվում է:

Ջրազրկման նշանների առկայության դեպքում (հատկապես միջին և ծանր աստիճանի ժամանակ) անհրաժեշտ է մանկաբույժ հրավիրել կամ շտապօգնություն կանչել:

Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook