Friday, March 29, 2024
Նորություններ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է ԱՆ բյուջետային ֆինանսավորման հայտը

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում տեղի է ունեցել  հանրային քննարկում «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են առողջապահական ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ` «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի, «Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի», «Տնտեսական իրավունքի կենտրոն», «Կառուցողական ստոմատոլոգիա» հասարակական կազմակերպությունների նախագահներ և անդամներ, ինչպես նաև առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության, Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, Ֆինանսատնտեսագիտական վարչության, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» և Ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներ:

Ներկայացվել են հայտի արդեն իսկ 2019 թվականին գործող բյուջետային ծրագրերում նախատեսվող փոփոխությունները՝ ցույց տալով ելակետային և թիրախային ցուցանիշները: Խոսվել է հայտում տեղ գտած նոր նախաձեռնությունների մասին և ընդգծվել դրանց ազդեցությունն առողջապահական ցուցանիշների բարելավման վրա:

Այնուհետև քննարկվել են հայտի լրացման հետ կապված խնդիրները, մեթոդաբանությունը և ծրագրային բյուջետավորման գործընթացի առավելությունները: Մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, առաջարկները, դիտողությունները և մի շարք հարցերի շուրջ խնդրել են պարզաբանումներ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները սպառիչ պատասխանել են բարձրաձայնված բոլոր հարցերին:

Ամփոփելով հանդիպումը` պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներն ու դիտողությունները գրավոր ներկայացնելու վերաբերյալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook