Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քեմոնի բուժիչ հատկությունները

Քեմոնը հովանոցավորների ընտանիքին պատկանող երկամյա խոտաբույս է, հասնում է 50-100սմ բարձրության:  Ցողունը ուղիղ կանգնող է, ճյուղավոր: Տերևները հարթադիր են, եռակի փետրաձև կտրտված տերևաթիթեղով: Ծաղիկները սպիտակ են կամ թույլ վարդագույն, հավաքված են հովանոցատիպ ծաղկաբույլերով: Պտուղները գորշ  գույնի են, ունեն 2 սերմ՝ մի կողմից քիչ ուռուցիկ: Պտղակոթունը համարյա երկու անգամ երկար է պտղից: Սերմերը հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, ունեն կծու դուրեկան համ ու հոտ, որը պայմանավորված է եթերային յուղերի առկայությամբ:
Տարածված է Լոռիում, Իջևանում, Սևանում, Ապարանում, Եղեգնաձորում, Սյունիքում, Սպիտակում, Մարտունիում, Ստեփանավանում: Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում, ճանապարհների եզրերին: Լավ է զգում ավազային և կավաավազային հողերում:
Սերմերը հարուստ են սպիտակուցներով, հոտավետ նյութերով, պիգմենտներով, դաբաղանյութերով, ֆլավոնոիդներով, հանքային աղերով:
Բուժական նպատակներով օգտաագործելու համար հավաքել դեռևս ոչ հասուն պտուղները հովանոցների հետ միրասին: Չորացնել ստվերում: Չորացնելիս հաճախ խառնել և շրջել, ապա  մանրել և քամհարել:

Բժշկության մեջ օգտագործել են սերմերը: Բուլղարական բժշկության մեջ քեմոնն օգտագործել են աղիքների փքվածության, ստամոքսաղիքային խիթի, մարսողական ուղու խանգարումների, աղիքների կատարի (հատկապես երեխաների մոտ) բուժման համար:

1498540634_01-natural-flatulence-cures-caraway-seeds

Քեմոնի և հոռոմ-սամիթի պտուղները, գիհու պտուղները՝ 10 գ., երիցուկի ծաղիկները և անանուխի տերևները՝ 25-ական գ. փոշիացնել խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, թողնել սառչի, քամել: Խմել ցերեկը ընթրիքից հետո, իսկ երեկոյան քնելուց առաջ՝ 1-ական բաժակ: Օգտագործել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում:

Քեմոնի և հոռոմ-սամիթի պտուղները, երիցուկի ծաղիկները, անանուխի տերևները, կատվախոտի արմատները՝ 25-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ:  1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եփել 10 րոպե, թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ: Օգտագործել՝ անքնության դեպքում:

Քեմոն՝ 40 գ, գարնանածաղկի ծաղիկները, ցողաբույսը, բիանի արմատները, հոտավետ մանուշակի արմատները՝ 10-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ:  4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել օրվա ընթացքում՝ 3 անգամից: Օգտագործել՝ շնչարգելքի <ասթմա> դեպքում:

Քեմոնի և գիհու պտուղները, իծամորու պտուղները, հապալասենու, հազրեվարդի տերևները, ձիաձետի վերգետնյա հատվածը, բիանի արմատները՝ 10-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրական 2-3 բաժակ: Օգտագործել՝  երիկամներում, միզապարկում քարի կամ ավազի առկայության դեպքում:

Քեմոնի, անիսոնի, հոռոմ-սամիթի, գինձի պտուղները՝ 25-ական գ, լավ տրորել, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել սառչի, քամել: Օրակա խմել 1-2 բաժակ: Օգտագործել՝ մարսողության խանգարման դեպքում:

aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook