Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քթի միջնապատի ծռվածություն

nasals1

Քթի խոռոչը  միջնապտի միջոցով բաժանվում  է  2 ասիմետրիկ մասերի: Ասիմետրիան կապված է  այն փաստի հետ, որ  միջնապատը  կարող է լինել ծռված կամ ունենալ կատարանման   ելուստ, որը զգալիորեն կարող է նեղացնել ընդհանուր  քթային  անցուղին   և պատճառ  հանդիսանալ  քթային  դժվարաշնչառության համար:

Սովորաբար քթի միջնապատը բնածին լինում է  ուղիղ և ենթադրվում է, որ այն ծռվում է դիմային  կմախքի  զարրգացման   ժամանակ կամ   էկզոգեն  գործոնների ազդեցությամբ: Միջնապատի  ծռվածությունը կարող է  լինել տարբեր՝ ամբողջովին  դեֆորմացված  և  սեղմված լինել  խեցուն,  կարող է լինել S-ձև  ծռված  կամ դեֆորմացված լինել  միայն աճառային կամ  ոսկրային   հատվածներում: Քթի   միջնապատի  ծռվածության  ժամանակ  հանդիպող ամենաբնորոշ  ախտանիշը    դա  միակողմանի  կամ  երկկողմանի  քթային  դժվարաշնչառություն է,  որը  կարող է ուղեկցվել  գլխացավերով  , հոտառության  թուլացումով, ռգնախոսությամբ և այլն: Քթի  միջնապատի ծռվածությունն   ախտորոշվում է առաջնային ռինոսկոպիայով, որի ժամանակ տեսանելի է նաև  քթային անցուղիներից  մեկի  նեղացումը  և մյուսի լայնացումը:

Եթե  միջնապատի  ծռվածությունը  լինում  է  աննշան , ապա վիրահատական  միջամտություն   չկա:  Վիրաբուժական   միջամտությունը  խորհուրդ  է  տրվում  միայն այն ժամանակ, երբ  առկա  է   միակողմանի  կամ երկկողմանի արտահայտված  քթային  դժվարաշնչառություն:

Բուժում:  Միայն  վիրահատական  է:

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook