Friday, April 19, 2024
Նորություններ

Քննարկումները նպաստում են մասնագիտական համաձայնության ձեռք բերմանը

ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը «Վարդանանց» ՆԲԿ-ում թեմատիկ կլոր սեղան-քննարկման էր հրավիրել շուրջ 30 մասնագետի։ Քննարկման առարկան Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության կողմից մշակված «Ստամոքս-աղիքային ուղու էնդոսկոպիկ միջամտությունների անզգայացման գործելակարգն» էր։

Մասնակիցները ներկայացնում էին Երևանի հինգ խոշոր բուժկենտրոնները, որտեղ լայնորեն կիրառվում են էնդոսկոպիկ միջամտություններ։ Ներկա են գտնվել նաև փորձառու բժիշկ էնդոսկոպիստներ։

EDM_9254

Հարություն Մանգոյանը հակիրճ ներկայացրել է առաջարկվող փաստաթղթի արդիականությունը և հիմնական դրույթները։ Ծավալված քննարկման և  հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են անզգայացման վայրի ընտրությանը  և նախապատարաստմանը, ընթացքի և հետմիջամտական վերահսկողությանը, պացիենտի անվտանգությաըն և մասնագետի իրավական պաշտպանվածությանը վերաբերող և այլ հիմնհարցեր։ Հատուկ կաևորվել է բժիշկ-էնդոսկոպիստի հետ շարունակական համագործակցության խնդիրը։ Արդյունքում կատարված առաջարկների և դիտողությունների շնորհիվ փաստաթուղթը լրամշակվել է։ Դրա լրամշակված, վերջնական տարբերակը հաջորդիվ  կներկայացվի մասնագիտական հանրությանը։

ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի կողմից կազմակերպվող նմանատիպ պարբերական քննարկումները նպատակ ունեն հնարավորինս նպաստելու մշակվող և մշակված փաստաթղթերի բոլոր դրույթների վերաբերյալ մասնագիտական համաձայնության ձեռքբերմանը և նրանց իրազեկմանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook