Friday, March 29, 2024
Նորություններ

Քննարկվել են բժշկության մեջ գծային արագացուցիչների կիրառությանն առնչվող հարցեր

Բժշկության ոլորտում կիրառվող գծային արագացուցիչներ արտադրող հանրահայտ «Էլեկտա» ընկերության ներկայացուցիչներ, բժիշկներ Իրինա Բոչարովայի և Կարլոս Սանդինի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է չարորակ ուռուցքների բուժման գործում արագացուցիչների դերին, դրանց առանձին տեսակների կիրառության արդյունավետությանը վերաբերող և այլ հարցեր։

Նախարարը հետաքրքրվել է նաև աշխարհում գծային արագացուցիչներով բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարմանն առնչվող հարցերով։

«Էլեկտայի» ներկայացուցիչներն առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook