Քննարկվել են դեղերի շրջանառությունը կարգավորող հարցեր
Կայացել է հանդիպում-քննարկում դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ:
Քննարկման առանցքում դեղերի մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման, մաքսային պահեստներում դեղերի պահպանման, դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ խնդիրներն էին:
Նախարարը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված նոր մոտեցումները:
Դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, առաջարկելով որոշ իրավական ակտերում կատարել փոփոխություններ:
Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մասնագետները կամփոփեն բարձրացված հարցերը, և վերլուծության արդյունքում միայն կդիտակվի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: