Thursday, March 28, 2024
Նորություններ

Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են անցած տարիների ընթացքում նախարարության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։

Վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակում կատարելագործվել է օրենսդրական դաշտը, հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերի հղիների հսկողությունն ապահովելու նպատակով հինգ մարզում ներդրվել է շրջիկ գինեկոլոգիական ծառայություն։ Իսկ 2001թ. ստեղծված  «Շտապ մանկաբարձական օգնության» ծառայությունը, որ արագ արձագանքում է մարզերում ծննդօգնության դժվար դեպքերին, նպաստում է մայրական մահացության կրճատմանը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։

Կարևորելով  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ տարվող  համատեղ աշխատանքները, այդ թվում` օրենսդրական կարգավորումը, Գարիկ Հայրապետյանն անդրադարձել  է այս ոլորտում դրական շարունակական արդյունքներին։

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մայրական «մազից կախված կրիտիկական դեպքերի»  վերլուծության  համակարգի ամրապնդման, նոր մեխանիզների մշակման գործում։

Նախարար Լևոն Ալթունյանի հավանությանն է արժանացել նաև կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքային խմբերի համար Եվրոպայից հրավիրված միջազգային փորձագետի կողմից երկօրյա ուսուցում կազմակերպելու առաջարկը։

Քննարկվել են այլ ոլորտներում ևս հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook