Friday, April 19, 2024
Նորություններ

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ավարտից հետո ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փոխնախարարներ Սերգեյ Խաչատրյանը և Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ  Դմիտրի Կոստեննիկովի ու ՌԴ ԱՆ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրենի տեղեկալ Դարյա Շիմանովսկայայի հետ քննարկել են առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, պարտադիր բժշկական ապահոգագրությանն առնչվող և մի շարք այլ հարցեր։

Մասնավորապես, հայ գործընկերներին հետաքրքրել է, թե Ռուսաստանի Դաշնությունում պարտադիր բժշկական ապահովագրությունը արտասահմանյան քաղաքացիների և աշխատանքային միգրանտների բժշկական ինչպիսի ծածկույթ է ապահովում։  Հանդիպման ընթացքում մանրամասնվել են  նաև բժշկական ծառայությունների գնագոյացման, կլինկական ուղեցույցների ներդրման մեխանիզմները։

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության պայմանավուրվածություն է ձեռք բերվել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook