Thursday, April 18, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քութեշ

Քո%d1%81%d0%ba%d0%b0%d1%80%d0%bb%d0%b0%d1%82%d0%b8%d0%bd%d0%b0-%d1%81%d0%b8%d0%bc%d0%bf%d1%82%d0%be%d0%bc%d1%8b
ւթեշը սուր վարակիչ հիվանդություն է:Քութեշով հիվանդացածները կայուն իմունիտետ են ձեռք բերում:Սակայն անընկալությունը վերաբերվում է  ստրեպտոկոկային վարակի ոչ բոլոր դրսևորումներին,այլ միայն ստրեպտոկոկի այն տիպին,որը քութեշը հարուցում է: Հիվանդությունը կարող է փոխանցվել երրորդ անձի միջոցով:

Գաղտնի շրջանը տևում է  մի քանի ժամից մինչև 7 օր:Ավելի հաճախ` 4 օրից ոչ ավելի: Հիվանդությունը սկսվում է հանկարծակի,բարձրանում է ջերմությունը,վատանում է ինքնազգացողությունը:Կարող են սկսվել փսխումներ,գլխացավ,ընդհանուր թուլություն,կուլ տալիս ցավեր,ախորժակի  նվազում: Քութեշի հիմնական դրսևորումներն են`ընդհանուր թունավորման նշանները, անգինան,մաշկի ցանավորումը և ավշահանգույցների մեծացումը:Երեխայի զննման ժամանակ  երևում է վառ կարմիր բկանցքը,որի կարմրությունը հասնում է փափուկ քիմքի լորձաթաղանթին:Նշիկների վրա կարող է լինել` մուգ դեղին փառ,սպիտակ  կետիկների ձևով `թարախ:Երեխայի լեզուն պատված է սպիտակ փառով,ծայրը` վառ կարմիր է, դեմքը այլայլված է, ենթածնոտային ավշահանգույցները մեծացած  են, ցավոտ: Երբեմն հիվանդության առաջին իսկ ժամերից սկսած երեխայի մաշկի վրա հայտնվում է բնորոշ ցան: Ցանով հագեցած են մաշկի բնական ծալքերը թևատակերի և  աճուկների շրջանները:Ցանը պահպանվում է 1-3 օր:Հիվանդության 8-10 –րդ օրերին աստիճանաբար անհետանում է:Քութեշի ցանը ուղեկցվում է քորով Հիվանդի լեզուն սկսվում է  փառից մաքրվել 2-3-րդ օրվանից սկսած:

Քութեշի բարդություններից են` ավշագեղձերի և ականջի բորբոքումը, երիկամների, սրտի և հոդորի ալերգիկ ախտահարումները,որոնք կարող են շատ ծանր ընթանալ:

Քութեշով հիվանդների  բուժումը իրականացվում է տեղամասային բժշկի  կանոնավոր և պարտադիր հսկողությամբ: Դեղորայքային բուժումը նշանակում է  բժիշկը:

Հիվանդության սուր  ընրացքի ժամանակ պետք է պահպանել անկողնային ռեժիմ:Հաճախակի օդափոխել հիվանդի  սենյակը, կատարել ամենօրյա մաքրում խոնավ շորով:Հիվանդին հաճախակի պետք է տալ կիտրոնով, լորամարգով և խնձորով թեյ: Քութեշով  հիվանդ երեխաներին մանկական կոլեկտիվների հետ շփվել չի կարելի 22 օր:
Ապրեք Առողջ… 

Պատրաստեց՝ Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook