Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Օգտակար բուսամիջոցներ ստամոքսի կատառի դեպքում

cax-thumbԱկնախոտ- խմել արմատից  պատրաստված թուրմը կամ եփուկը:

Ակնախոտը դեղաբույս է, պարունակում է սրտային գլիկոզիդներ, օգտագործվել է նաև ակնաբուժության մեջ (այստեղից՝ «ակնախոտ» անավնումը)։ Մեղրատու է։

Եզան լեզու-10 գ. փոշիացրած բուսահումքի վրա լցնել 200 մլ. ջուր, եփել: Խմել օրական 4 անգամ, 1-ական ճաշի գդալ:

Խնկեղեգ- 1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրական 2 անգամ, ուտելուց առաջ:

275px-acoruscalamus

Խնկեղեգը պարունակում է եթերային յուղեր, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, օսլա, խեժ և այլն։ Անցյալում հայ եկեղեցականները խնկեղեգից խունկ են պատրաստել։ Խնկեղեգից ստացված պատրաստուկները կիրառվում են որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող, ինչպես նաև օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Խնկեղեգն լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, պարֆյումերիայում։

Մատնունի-50-100 գ. փոշիացրած բուսահումքի վրա լցնել 0.5լ ջուր և եփել 20 րոպե: Թրմել, քամել: Խմել օրական 6-8 ճաշի գդալ:

 

Ջրառվույտ- 2 թեյի գդալ փոշիացրած տերևների վրա լցնել 2 բաժակ եռացրած, սառեցրած ջուր, թրմել 8 ժամ:Քամել, խմել մեկ օրվա ընթացքում:

Եղինջ-4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում:

Բոլոր բուսամիջոցները օգտագործելուց առաջ , խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

 

 

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook