Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ:Երբ թեյը դառնում է դեղամիջոց

Թեյի գիտակները գիտեն՝ թեյը իսկական արվեստ է: Ավելին՝ թեյի տերևները պարունակում են 500-ից ավել ակտիվ նյութեր, որոնք օգնում են մեզ լինել առողջ: Բայց արդյո՞ք մենք գիտենք, ինչպես է պետք ակտիվացնել այդ նյութերը:

Ինչի՞ն է օգնում թեյը:

Թեյը ընդդեմ քաղցկեղի
Համաձայն վերջին ուսումնասիրությունների (որոնք ապացուցված են լաբորատեր փորձերի արդյունքում), թեյը պարունակում է ալկելամիններ, որոնք շատ քիչ քանակությամբ պարունակվում են քաղցկեղածին բջիջներում: Այդպիսով’ խմելով թեյ, մենք աստիճանաբար մեր մարմինը սովորեցնում ենք դրանց և ակտիվացնում մեր իմունային համակարգը:

Թեյի հակաբորբոքային ազդեցությունը
Շնորհիվ ֆլավոնոիդամի’ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, հակաալերգիկ է և անգամ թեթևացնում է շնչառությունը: Թեյը ձեր թոքերի լավագույն ընկերն է և մրսածության դեմ պայքարելու լավագույն միջոցը:

Թեյը` սրտի համար
Թեյը նաև լավ ազդեցություն ունի սրտի համար: Ամեն օր երեք բաժակ թեյ խմելը 11% նվազեցնում է սրտի ինֆարկտի հավանականաությունը:

Հակասթրես
Թեյն արդյունավետ կերպով հանգստացնում է սթրեսային վիճակը (այն պայմանով, եթե խմեք օրական 3 բաժակից ավելի):

Հագեցնում է ծարավը
Շոգ ամառային օրերին պետք չէ խմել լիմոնադներ, չէ՞ որ դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Ճգնավորները անապատում հազարավոր տարիներ իրենց ծարավը հագեցրել են թեյով: Ինչու՞: Քանի որ տաք հեղուկը մարմինը քրտնեցնում է, ինչի արդյունքում մարմնի ջերմաստիճանը նվազում է:

Ինչպես ակտիվացնել թեյը
Ո՞ր թեյն է ավելի լավը՝ կանաչ, սև, թե կարմիր:

Թեյի թփերից հավաքված բոլոր տերևները ենթարկվում են քիչ թե շատ մշակման, որտեղից էլ տացվում են այդքան տարատեսակ թեյեր (այսօր ավելի քան 3 հազար): Այսպիսով՝ կանաչ թեյը գրեթե չի մշակվում(ի տարբերություն սև թեյի, որը երկարատև մշակում է անցնում): Կանաչ թեյից ավելի լավ է սպիտակ թեյը, որը շատ անգամ ավելի թանկ է կանաչից: Երեկոյան լավ է ընդունել կարմիր թեյ, նրանում իսպառ բացակայում է տաինը, իսկ դա նշանակում է, որ դուք կկարողանաք լավ քնել:

Պարկիկներո՞ւմ, թե՞ տերևներով

Իրականում դա այդքան էլ էական չէ (եթե իհարկե դրանք էժանագին սուպերմարկետների թեյի պարկիկներ չեն): Այսօր շատ արտադրողներ պարկիկների մեջ են դնում նույն թեյը, ինչը վաճառում են մեծ, գեղեցիկ տարրաներով: Թեյ գնելիս ժլատություն մի արեք, հաճախ թեյի թանկ տեսակներն, իրոք, իրենց հատկություններով գերազանցում են էժանագիններին:

Թո՞ւնդ թեյ, թե՞ ոչ այնքան
Որքան երկար ենք գույնը թողնում տաք ջի մեջ, այնքան շատ հակաօքսիդանտ ենք ստանում արդյունքում: Իսկ որքան քիչ ենք թողնում, այնքան շատ այն գրգռում է մեր նյարդային համակարգը: Իդեալական թեյը պետք է եփվի 8 րոպե. 3 կամ 5 րոպեի ընթացքում մենք ստանում ենք միայն 25 տոկոս օգտակար կատեխիններ:

Օգտագործել բանկայի մեջ պահվող, թե՞ հոսող ջուր.
Նախքան այդ հարցին պատասխանելը մտածեք, թեյը 98 %-ով բաղկացած է ջրից: Հետևաբար ջրի որակին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել: Ի դեպ պարտադիր չէ թեյի ջուրը եռացնել, կարելի է այն անջատել, երբ դեռ նոր է պատրաստվում եռալ:

Նյութի աղբյուրը՝ sglmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook