Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Օգտակար շոկոլադե դիմակ, եթե Ձեր մաշկը կարմրում է

Այտերի թեթեվ կարկրությունը խոսում է լավ առողջության մասին և գրավչություն է տալիս դեմքին: Իսկ այտերի մաշկի արտահայտված կարմրությունը կարող է վկայել՝ կծու համեմունքների, յուղոտ և ապխտած մսի, ալկոհոլի չարաշահման մասին, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում արյունատար անոթների լայնացում և դեմքը խիստ կարմրում է:

Մի փոքր փոփոխություն սննդակարգում. մաշկի համար վնասակար մթերքների սահմանափակումն ու խելամտության սահմաններում օգտակար սննդամթերքի օգտագործումը կօգնի հաղթահարել մաշկային խնդիրները՝ երկար ժամանակ պահպանելով նրա գեղեցկությունը, թարմությունն ու երիտասարդությունը:

Կակաոն մաշկին հաորդում է թարմ տեսք և օգնում է վերականգնել վնասված մաշկի բջիջները։ Մյուս կողմից՝ շոկոլադը, որը դիմակի բաղադրիչներից է, մաշկը դարձնում է փափուկ և բուրավետ։

 

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է՝4 ճաշի գդալ կակաո, 4 ճաշի գդալ կարագ, 5 ճաշի գդալ աղացած սև սուրճ,  սև շոկոլադի փոշի, կես բաժակ կաթ։

Պատրաստման եղանակը

Խոր տարայի մեջ լցնել սուրճը, սև շոկոլադը և լավ խառնել։ Այնուհետ ավելացնել կակաոն, հալեցրած կարագը։ Կաթն ավելացրեք այնքան, մինչև դիմակը լինի սերուցքի նման, որպեսզի կարողանաք քսել դեմքին։

Արդեն պատրաստի զանգվածը քսել դեմքին և պահել 30 րոպե։ Լվանալ գոլ ջրով։

Դիմակն օգտագործեք շաբաթը 2 անգամ  և կտեսնեք, որ մաշկի վրայի բծերն ու մուգ կետերն անհետանում են։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook