Friday, March 29, 2024
Նորություններ

Օլանզապինը գրանցված է Կանադայում և ԱՄՆ-ում

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության  նախագահ Կարինե Թուխիկյանի և ՀԿ անդամների այսօր  կատարած հայտարարությունների կապակցությամբ հայտնում ենք, որ, ցավոք, նրանք ապատեղեկատվություներ տարածելով, հանրությանը մոլորության մեջ են գցում։

Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։

Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից  օլանզապին դեղի առաջարկը ստացվել է 2016թ. դեկտեմբերի 2-ին, պատվերը տեղադրվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին, իսկ դեղը ՀՀ է բերվել 2016թ. դեկտեմբերի 27-ին:
2017թ. հունվարի 13-ի N9883-16 հայտով ԱՄՆ-ից որպես մարդասիրական օգնություն ՀՀ տարածք ներմուծված կանադական Ապոտեքս դեղագործական ընկերության արտադրության Օլանզապին 10մգ N30 դեղը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության: Դեղը  համապատասխանում է  ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային և լաբորատոր պահանջներին:

Կից ներկայացվում է ԱՄՆ-ի սննդի և դեղերի գործակալության գրանցված  դեղերի ցանկից հատված, որտեղ երևում է, որ Ապոտեքս կանադական ընկերության օլանզապին 10 մգ դեղը գրանցված է ԱՄՆ-ում, ինպես նաև Կանադայում:

ՀՀ առողջապահության նախարարություն

unnamed

Leave a Reply

x Close

Like Us On Facebook