Friday, April 26, 2024
Նորություններ

Օրակարգում հոգեբուժական ծառայությունների բարելավումն է

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված Կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման հանձնաժողովն ամփոփում է երկրում հոգեկան առողջության պահպանման ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքների առաջին փուլը։ Բժշկական կենտրոնների, մահճակալների և մասնագետների օպտիմալ քանակների սահմանման նպատակով, համագործակցելով Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների հետ, առաջին հերթին գույքագրվել են հոգեբուժական ծառայություններ մատուցող բոլոր հաստատությունները և նրանց գործառույթները։ Ըստ հիվանդությունների տեսակների վերլուծվել են դիմելիության ցուցանիշները, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը (մահճակալների նվազագույն, միջին և առավելագույն զբաղվածությունն ըստ առանձին բժշկական հաստատությունների), կադրային հագեցվածությունը և բազմաթիվ այլ ցուցանիշներ։

Ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, ռազմավարական ծրագրերը, ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև միջազգային փորձը։

Ի մի բերելով հավաքագրված տեղեկատվությունը, ակտուարական հաշվարկներն ու առկա խնդիրները` հանձնաժողովը կմշակի և կներկայացնի ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook