Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Օրվա ընթացքում սուրճի օգտագործումը չպետք է գերազանցի 2-4 բաժակը

Շատերն իրենց օրը սկսում են մեկ բաժակ սուրճ ըմպելով, ոմանք ստանում են թարմության զգացողություն, ոմանց համար դա պարզապես սովորություն է:
Սուրճի մեջ առկա կոֆեինը մարդկանց  ոչ միայն առույգացնում է, այլև ցավերը թուլացնող և  քունը վանող հատկություն ունի, բայց կա կարևոր պայմանՙ չպետք է չարաշահել սուրճի օգտագործումը, քանզի այն կարող է առողջական  խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Օրվա ընթացքում քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել

Ըստ մասնագետներիՙ  սուրճի օգտագործումը օրվա ընթացքում չպետք է գերազանցի 2-4 բաժակը. այն մարդու առողջությանը որևէ վնաս չի պատճառում: Կոֆեինի օգտագործումը ըմպելիքների մեջ կարող է կախվածություն առաջացնել: Սուրճի  մեծ չափաբաժինը  արագացնում է սրտի զարկերը, արյան ճնշումն է բարձրացնում, կարող է պատճառ դառնալ անքնության, թուլության: Փորձագետները պարզել են, որ գոյություն ունի 10 հանգամանք, որ յուրաքանչյուր սուրճի սիրահար պետք է իմանա: Ըստ նրանցՙ սուրճը մանիպուլացնում է մարդու մարմինն ու ուղեղը:

  • Սուրճի օգտագործումը հանգեցնում է հոգեկան ակտիվության փոփոխման: Այս հանգամանքը սպառնում է ամբողջ աշխարհի բնակչության 80 %-ին: Ժամանակի ընթացքում սուրճի օգտագործումը կարող է մարդու վարքի փոփոխման, տրամադրության անկման, վատ ընկալման  պատճառ դառնալ: Բոլոր փոփոխությունները ազդակն են կենտրոնական նյարդային համակարգի:
  • Սուրճը ուղեղին ստիպում է մտածել, որ այն չի հոգնել: Ըստ կառուցվածքիՙ կոֆեինը նման է ադենոզինին (օրգանական նյութ՝ կազմված ռիբոզից և ադենինից), որը պատասխանատու է քնի համար: Երբ օրգանիզմը կոֆեին ընդունելիս սկսում է արտադրել ադենոզին, ապա էներգիա և ուժ, հետագայում սուրճի շատ օգտագործումը մարդու օրգանիզմում դառնում է ադենոզինի արտադրության մեծ հոսքի պատճառ և այստեղից է, որ  ձևավորվում է կախվածությունը:

  • Սուրճը բարձրացնում է տրամադրությունը: Կոֆեինը խթանում է դոպամինի արտադրությունը,  որը հայտնի է որպես «Քիմիական հաճույք»:

  • Սուրճը սահմանափակում է արյան հոսքը դեպի ուղեղ: Սա օգտակար է այն մարդկանց համար, ովքեր հաճախ գլխացավեր են ունենում:Եվ գաղտնիք չէ, որ գլխացավերի դեմ դեղահաբերներում ավելացնում են կոֆեին:

  • Սուրճի մեկ բաժակը  բարելավում է հիշողությունը  մինչև 24 ժամ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ  հիշում են անհրաժեշտ տեղեկությունը և ավելի լավ են ինտելեկտուալ խնդիրներ լուծում:

  • Սուրճի չի ազդում ախորժակի վրա, այդ է պատճառը, որ չի կարելի 100 %-ով  վստահել կոֆեին պարունակող դիետաներին:

  • Սուրճի օրեկան սպառումից կախվածություն է առաջանում:

  • Սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը, դա ապացուցվել է փորձերի ժամանակ, երբ պարզվել է, որ այն  մարդիկ, ովքեր օրական 2-3 բաժակ սուրճ են խմել, ավելի երկար են ապրել:

  • Սուրճը կփրկի ալցհեյմեր հիվանդությունից: Օրվա ընթացքում սուրճի սպառումը  65%-ով կնվազեցնի հիշողության կորստի հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկը:

  • Սուրճը յուրաքանչյուր մարդու վրա ազդում է տարբեր կերպ: Հետևաբար, բոլոր կետերը պետք է ստուգվեն անհատական դեպքով:

Նյութի աղբյուրը՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook