Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Ֆլորենցիայում բացվել է հավկիթային ռեստորան

Նոր Nu Ovo ռեստորանը, որը բացվել է Ֆլորենցիայի կենտրոնում, նվիրված է հավկիթին։ Այն առկա է բառացիորեն բոլոր ուտեստներում, որոնք մատուցվում են հաստատությունում։ Ռեստորանը կառավարում է ֆլորենցիացի շեֆ խոհարար Միրկո Մալեվոլտին, ով մշակել է այդ անսովոր «հավկիթային ճաշացանկը»։

Nu Ovo ռեստորան, Ֆլորենցիա

Ինչպես հայտնում է «Իտալիան ռուսերեն» պորտալը՝ ռեստորանի կարգախոսը՝  Lovely Eggsperience, կարելի է կարդալ նույնիսկ ֆլորենցիական բարբառով, ոչ թե անգլերեն լեզվով․ Love բառը կարդացվում է  L’ov, որը տոսկաներենով նշանակում է «հավկիթ»։

Nu Ovo ռեստորան, Ֆլորենցիա

Via del Proconsolo-ում գտնվող հաստատությունը, ի ուրախություն տնտեսող զբոսաշրջիկների, թանկարժեք չէ․ օրինակ, ցանկացած ձևով պատրաստված՝ շոգեխաշած, տապակած, սոուսներում խառնած ձուն այցելուին կարժենա 1,50-2,90 եվրո՝ մեկ բաժնի համար։ Մարինացված հավկիթով տոսկանյան ապուրը, կաբոնարան կամ հավկիթային ռավիոլին արժեն  9-10 եվրո, աղանդերները՝ սկսած 3 եվրոյից։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook