Saturday, April 20, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ֆրանսիայում ծրագրում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հզորագույն սարք ստեղծել

Ֆրանսիացի հետազոտողները նախագծում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հզորագույն սարք, որը թույլ կտա ավելի ճշգրիտ ախտորոշել վաղ փուլերում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Սարքի հիմքում, որը մշակում են Iseult ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի ատոմային էներգիայի եւ էներգիայի այլընտրական աղբյուրների կոմիսարիատի հովանու ներքո, գտնվում է հզոր մագնիս՝ 5 մետր երկարությամբ եւ 130 տոննա քաշով գլանի տեսքով: Գիտնականների խոսքով՝ սարքը հարյուր անգամ ավելի մանրամասնեցված պատկեր է տալու ժամանակակից նմանօրինակների համեմատությամբ: Դրա ստեղծման աշխատանքը դեռեւս չի ավարտվել. հետազոտողներն ակնկալում են առաջին պատկերներն ստանալ 2020 թվականի վերջին-2021 թվականի սկզբին:

«Ըստ մեր հաշվարկների, սարքը թույլ կտա հիվանդություններն ախտորոշել ավելի վաղ փուլում եւ ավելի ստույգ հետեւել դրանց ընթացքին»,-գործակալությունը մեջբերում է նախագծի գիտական տնօրեն Նիկոլ Բուլանի խոսքը: Նրա ասելով՝ սարքի օգտագործման շնորհիվ կհաջողվի ավելի ստույգ տվյալներ ստանալ գլխուղեղի կառուցվածքի եւ դրանում ընթացող կենսաքիմիական գործընթացների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նյութի աղբյուրը ՝ businessnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook