Wednesday, April 24, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

10 ուշագրավ փաստ մարդու մարմնի մասին, որոնք քչերին են հայտնի

Գիտնականները դարեր ի վեր ուսումնասիրել են մարդկային մարմինը և բազմաթիվ հետազոտություններ անցկացրել օրգանների ու համակարգերի բոլոր գործառույթներին ծանոթանալու համար, սակայն չնայած հարյուրավոր ուսումնասիրություններին ու բացահայտումներին, կան մարդկային մարմնի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի: Medikforum.ru կայքը ներկայացրել է դրանցից ամենաուշագրավները:

Ամռանը մարդու մազերն ու եղունգներն ավելի արագ են աճում

Արևի լույսը ստիպում է մաշկին ավելի շատ վիտամին D սինթեզել, որն էլ խթանում է մազերի ու եղունգների աճը: Սա է պատճառը, որ սկանդինավյան երկրներում մարդկանց եղունգներն ու մազերն ավելի դանդաղ են աճում, քան հարավային երկրներում:

Յուրաքանչյուր 700-րդ մարդը միայն մի երիկամ ունի

Հաճախ այս խնդիրը պայմանավորված է լինում ժառանգականությամբ, սակայն նման մարդկանց օրգանիզմն աշխատում է նույն կերպ, ինչ և երկու երիկամ ունեցող մարդկանց օրգանիզմը: Ըստ էության՝ մարդու երկրորդ երիկամը «պահեստային» օրգան է, որն ի հայտ է եկել էվոլյուցիայի ըևնթացքում:

Մարդու մարմինն ունի հավելյալ փայծաղ

Յուրաքանչյուր չորրորդ մարդու օրգանիզմում «հիմնական» փայծաղից բացի կան նաև մեկ կամ մի քանի երկրորդայինները: Եթե «հիմնական» փայծաղը տուժում է այս կամ այն պատճառով, ակտիվանում է երկրորդային փայծաղը:

Մարդու լյարդը կարող է ինքնավերականգնվել

Մարդու լյարդը կարող է մի քանի շաբաթում լիովին ինքնավերականգնվել մի հատվածի հեռացումից հետո, սակայն միայն այն դեպքում, եթե չհեռացված հատվածի բջիջներն առողջ են: Մարդու մարմնի որևէ այլ օրգան օժտված չէ նման հատկությամբ:

Կանանց գլխուղեղը որակական առումով գերազանցում է տղամարդկանց գլխուղեղին

Մարմնի ու գլխուղեղի չափերի հարաբերակցությունը հաշվի առնելու դեպքում կստացվի, որ կանանց գլխուղեղն ավելի մեծ է: Բացի այդ, կանանց գլխուղեղի կիսագնդերի միջև կապն ավելի ամուր է, իսկ բջիջներն ավելի երկար են ապրում:

Ականջի ծծումբը վանում է միջատներին

Մարդու ականջի ծծումբը կարող է հուշել նրա ծագման մասին: Եվրոպացիների և աֆրիկացիների ականջների ծծումբը, որպես կանոն, խոնավ է, մինչդեռ ասիացիների ականջի ծծումբը չոր է և փոշիանման: Այնուամենայնիվ, ականջի ծծումբն, անկախ տեսակից, կատարում է մի շատ կարևոր գործառույթ. այն կլանում է կեղտն ու դուրս է բերում այն լսողական անցուղուց: Ավելին՝ ականջի ծծումբն ունի բավական տհաճ համ ու հոտ, ինչը վանում է մանր միջատներին և թույլ չի տալիս դրանց ներթափանցել լսողական անցուղի:

Թարթիչների վրա տզեր են ապրում

Մարդու թարթիչների վրա կան տզեր, որոնց թիվն աճում է մարդու տարիքի հետ մեկտեղ: Դրանք անվտանգ միկրոօրգանիզմներ են, որոնք որևէ խնդիր չեն առաջացնում, սակայն ոմանց մոտ դրանց պատճառով կարող են ալերգիկ ռեակցիաներ ի հայտ գալ:

Հորանջոցն ու շատ հույզեր «վարակիչ են»

Մարդը կարող ծիծաղել կամ լաց լինել, երբ մեկ ուրիշը նման հույզեր են արտահայտում: Սա բնածին վարքագիծ է, որի համար պատասխանատու են հայելային նեյրոնները: Այս նույն նեյրոնները պատասխանատու են նաև «վարակիչ» հորանջոցի համար:

Մարդու ականջներն աճում են ամբողջ կյանքի ընթացքում

Տարիքի հետ մարդու մարմնի չափերը փոքրանում են, սակայն ականջախեցիներն շարունակում են աճել մինչև կյանքի վերջ: Ենթադրվում է, որ այս կերպ օրգանիզմը փորձում է փոխհատուցել տարիքի հետ կորցրած լսողության մի մասը:

Մարդն ունի ոչ թե հինգ, այլ վեց և անգամ յոթ զգայարան

Մարդն ունի ոչ թե հինգ, այլ վեց կամ յոթ զգայարան, սակայն այս փաստը քչերին է հայտնի: Մարդու վեցերորդ զգայարանը մետա-զգացողությունն է, որը թույլ է տալիս աչքերը փակ ժամանակ մատով դիպչել քթի ծայրին, իսկ յոթերորդ զգայարանը թույլ է տալիս կանխատեսել արտակարգ իրավիճակը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook