Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

10 րոպե քայլելը պարտադիր է վարորդների համար. գիտնականներ

Երկարատեւ ուղեւորությունների ժամանակ վարորդներին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ կատարել եւ 10 րոպե քայլել: Սա կօգնի լարվածությունը, ցավը վերացնելուն, մարմնին կվերադարձնի շարժունակությունը, պնդում են Նոթինգեմի, Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Լաֆբորոյի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ զբոսանքը վերացնում է մարմնի սեղմված մասերի ճնշումը եւ մեծացնում ավտոմեքենայի նստատեղին երկրատեւ նստելու հետեւանքով մարմնի տուժած հատվածներին արյան մատակարարումը: Այսուհանդերձ, ոչ բոլոր վարորդներն են տեղյակ, թե որքան կարեւոր է ընդմիջումների ժամանակ քայլելը, այլ ոչ թե նստած մնալ շարունակելը. շատերը զբոսանքի փոխարեն պարզապես նստատեղն են փոխում՝ թեյ կամ սուրճ խմելու եւ մի բան ուտելու համար: Սա, բնականաբար, նրանց չի օգնի վերացնել երկար ժամանակ վարելու հետեւանքով առաջացած լարվածությունը:

Գիտնականները փորձեր են անցկացրել վարելու եւ վազքուղու խթանիչի օգտագործմամբ, որոնց ընթացքում մասնակիցների մի խումբը ավտոմեքենայով ուղեւորությունից հետո շարունակել է նստած մնալ, իսկ մյուսում կամավորները պետք է 10 րոպե քայլեին տրենաժորի վրա:

Հաջորդած ստուգմամբ պարզվել է, որ ցավային համախտանիշի հավանականությունը ավելի ցածր է եղել այն վարորդների մոտ, որոնք քայլել են, քան նրանց մոտ, որոնք նստած են հանգստացել:

Հետազոտության մասին նշված է Applied Ergonomics ամսագրում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook