Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

2018թ. արևելյան աստղագուշակը

Կենդանակերպի շատ նշաններ գալիք տարում կարող են հանգիստ շունչ քաշել, ինչի կարիքն այնքան շատ ունեին վերջին տարիների ընթացքում: 2018 թ գալուստով Հրե աքաղաղն իշխանությունը կփոխանցի Դեղին հողե շանը, որը կհովանավորի կարիքավորներին և նվաստացածներին և ըստ արժանվույն կպատժի կեղծավորներին, ստախոսներին և ծույլերին: Գրում է Kp.ua-ն:

Առնետներ

Տարվա սկիզբն այս նշանի ներկայացուցիչների համար կմեկնարկի հակամարտությունների լուծումով: Մասնավորապես իրենց խոցելի կարող են զգալ Առնետի տարում ծնված իգական սեռի ներկայացուցիչները: Սակայն արդեն ամռանն իրավիճակը կկայունանա և այն անձինք, որոնք դժվարին իրավիճակում էին հայտնվել, կկարողանան ելք գտնել: Տարվա սկզբում զգույշ պետք է լինել նաև փողերի հարցում: Ավելի լավ է որևէ մեկին խոշոր գումարներ պարտք չտալ, քանզի նրանք կարող են այդ գումարը չվերադարձնել: Աստղերը նաև խորհուրդ չեն տալիս կասկածելի բիզնեսում ներդրումներ կատարել: Առնետներին պարզապես խորհուրդ է տրվում սպասել մինչև այդ դժվարին ժամանակահատվածն անցնի, իսկ արդեն աշնանը նրանք կկարողանան թե ֆինանսապես և թե անձնական կյանքում կայունություն զգալ:

Ցուլեր

2018 թվականի սկիզբը դժվար կլինի այն մարդկանց համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ և դյուրագրգիռ բնավորություն ունեն: Արդարության համար պայքարող Շունը կցանկանա նաև որոշ շտկումներ մտցնել այն անձանց չափավոր կյանքում, ովքեր չեն սիրում զիջումների գնալ և սեփականից բացի որևէ այլ դատողություն չեն ընդունում: Իսկ նման անձանց անկասկած դժվար ժամանակներ են սպասվում: Կառաջանան տարբեր իրավիճակներ, որոնք աստիճանաբար կհանգեցնեն ներքին անհավասարակշռության: Սակայն եթե այս նշանի ներկայացուցիչներին հաջողվի զսպելի րենց տաքարյուն և հպարտ բնավորությունը, ապա արդեն մայիսին հնարավոր կլինի վերադարձնել նրանց հեղինակությունն ու սկսել առաջ շարժվել:

Վագրեր

Վագրերի համար այս նոր շրջանը կարող է դառնալ մեկնարկային կետ, որպեսզի մի փոքր կանգ առնեն և մտածեն իրենց կյանքի և ապագայի մասին: Ծանոթներն ու հարազատները կզարմանան վագրերի հետ տեղի ունեցող փոփոխություններից, որոնց շնորհիվ նրանք հանգիստ և խոհուն կդառնան: Սակայն նման վիճակն ընդամենը մի քանի ամիս կտևի, որից հետո այս նշանի ներկայացուցիչները կսկսեն «արթնանալ», և նրանց անգործությունը կփոխարինվի անհապաղ և հստակ որոշումներով: Շատերը կսկսեն ապացուցել իրենց պրոֆեսիոնալիզմը և հեղինակություն ձեռք բերել մտերիմների և ընկերների շրջանում: Սակայն տարեվերջին զգացմունքային և ֆիզիկական լարվածության պատճառով կարող են ընդհանուր ինքնազգացողության հետ կապված խնդիրներ առաջանալ:

Ճագարներ (կատուներ)

2018 թ արևելյան օրացույցով աստղագուշակները կուրախացնեն հատկապես այս նշանի տարում ծնվածներին: Ճագարը վերջապես կարող է դադար վերցնել և հանգստանալ մշտական աղմուկից և ամենօրյա գերբարդ խնդիրներից: Մարդիկ հաճախ կսկսեն նրանց դիմել խորհրդատվության համար, ինչն աստիճանաբար կնպաստի ընկերների և ծանոթների շրջանակի ընդլայնմանը: Ընտանեկան կյանքում կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր երկրորդ կեսի հետ, սակայն դրանք հիմնականում պայմանավորված կլինեն կենցաղային խնդիրներով և հեշտությամբ կկարգավորվեն: Միակ բանը, որի մասին Ճագարները ստիպված կլինեն անհանգստանալ գալիք տարում, նրանց առողջությունն է: Սա հատկապես վերաբերում է իգական սեռին, որը պետք է խուսափի հատկապես սաստիկ մրսելուց:

Վիշապներ

Վիշապների կյանքը հագեցած կլինի իրադարձություններով և զգացմունքներով: Սակայն դժվարություններ ևս կլինեն, որոնք կարող են առաջանալ մտերիմ և հարազատ մարդկանց հետ հարաբերություններում: Նրանցից ոմանք կարող են շատ տհաճ ու բարդ իրավիճակում հայտնվել, և հենց վիշապները ստիպված կլինեն հարթել ստեղծված իրավիճակը և լուծումներ գտնել: Փետրվարին կարող են ֆինանսական խնդիրներ առաջանալ, այդ պատճառով այս ժամանակահատվածում աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել խոշոր գնումներից և կրճատել ծախսերը: Իսկ արդեն ապրիլին Վիշապներին կհաջողվի բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Դա տեղի է ունենալու կարիերայի սանդուղքի բարձրունքի կամ աշխատանքի հաջողության համար անսպասելի մրցանակի շնորհիվ:

Օձեր

Օձի տարում ծնվածները պետք է զգույշ լինեն Դեղին հողե շան տարում: Ցանկացած արկածային կամ ինքնաբուխ որոշում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Հետևաբար, նախքան որևէ բան ձեռնարկելը, պետք է լավ մտածել: Գարնանը ղեկավարության հետ կապված դժվարություններ կարող են ծագել: Նրանք կպահանջեն անհապաղ կատարել սահմանված պլանների կատարում, որոնք միշտ չէ, որ իրականում հնարավոր կլինեն կյանքի կոչել: Այդ պատճառով ղեկավարը կարող է կասկածի տակ դնել այս նշանի ներկայացուցիչների մասնագիտական ունակությունը: Աստղերը խորհուրդ են տալիս մի փոքր լարվել և փորձել հաղթահարել բոլոր խնդիրները, քանի որ այդ ժամանակաշրջանը շուտով կավարտվի:

Ձիեր

Այս նշանի տարում ծնվածների համար 2018 թ-ի արևելյան օրացույցով աստղագուշակը բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ և իրադարձություններ է նախապատրաստել: Գարնանը հնարավոր կլինի բիզնեսի համար գայթակղիչ առաջարկ ստանալ, որից չպետք է հրաժարվել: Սա կօգնի բարելավել ֆինանսական վիճակը և ապագայում լավ եկամուտներ ստանալ: Հետևաբար, եթե Ձիերը ֆինանսական խնայողություններ ունեն, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի դրանք նոր բիզնեսի մեջ ներդնեն: Աշնանը նաև սեփական բնակարանը թարմացնելու մասին կսկսեն մտածել և վերանորոգման աշխատանքներ կսկսեն: Ամենակարևորը երկրորդ կեսի աջակցությունը ստանալն է, որպեսզի հետագայում այդ այդ պատճառով տարաձայնություններ չառաջանան:

Այծեր (ոչխարներ)

2018 թվականը Այծի նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար հատուկ նշանակություն կունենա: Միայնակ սրտերը վերջապես կկարողանան հանդիպել իրենց իսկական և երկար սպասված սիրուն: Իսկ նրանք, ովքեր վաղուց արդեն հարաբերություններ են հաստատել, սակայն չեն կարողացել լուրջ քայլ ձեռնարկել կարևոր որոշման համար, այս տարի արդեն ընտանիք կկազմեն: Ամռանն Այծերին կարող են առաջարկել հետաքրքիր նախագծի վրա աշխատել: Եվ եթե նա համաձայնվի, ապա աստղերը շտապում են նախազգուշացնել, որ այդ աշխատանքը երկար ժամանակ կպահանջի` բարոյապես և ֆիզիկապես ամայնացնելով: Եվ նախքան այն լայնածավալ ծրագրին մասնակացություն ցուցաբերելը, պետք է հասկանաք, թե արդյոք պատրաստ եք գործն ավարտին հասցնել:

Կապիկներ

Այս նշանի ներկայացուցիչները միշտ տարբերվել են անզսպվածությամբ և քմահաճությամբ: Սակայն Դեղին հողե շան տարում նրանք ստիպված կլինեն զսպել իրենց բնավորությունը և սկսել կանոններով ապրել: Աշխատանքի համար շատերը հաճախ գործուղումների կմեկնեն, ինչը մեծ վնաս կհասցնի առողջությանը և կթուլացնի նյարդային համակարգը: Տարվա կեսերին ֆինանսական վիճակը կարող է տատանվել: Դրա պատճառով Կապիկները կարող են մեծ պարտքեր կուտակել, որոնք ոչ անմիջապես հնարավոր կլինի վերադարձնել: Սակայն հաջողությունը կուղեկցի ստեղծագործ մարդկանց: Նրանք հաճախ ոգեշնչումներ կունենան, ինչը կհանգեցնի նոր աշխատանքների, որոնցից շատերը լավ եկամուտի աղբյուր կարող են դառնալ:

Աքաղաղներ

2018 թվականը Աքաղաղների համար կսկսվի ակտիվ աշխատանքային օրերով: Աշխատանքը շատ կլինի, բայց դրա համար նյութական պարգևը ևս համապատասխան կլինի: Իսկ երբ ծրագրերը և խնդիրները ավարտվեն, նրանք կարող են արժանի հանգստի մեկնել: Իսկ աստղերը խորհուրդ են տալիս հանգիստը ծովափին անցկացնել, որտեղ հնարավոր կլինի վերականգնել ծախսած ուժերը և ամրապնդել առողջությունը: Տարվա ընթացքում աքաղաղներին նաև նոր օգտակար ծանոթություններ են սպասվում: Ընտանեկան կյանքում հատուկ փոփոխություններ չեն սպասվում: Իսկ երեխաների հետ կարող են փոքր բարդություններ առաջանալ, ովքեր կցանկանան ազատվել ծնողական խնամքից: Սակայն նրանց ճնշելու կարիք չկա, քանի հարկավոր է նրանց ընդամենը մի փոքր ժամանակ տալ ամեն ինչ կշռադատելու համար:

Շներ

Հենց Շան տարում ծնվածների համար 2018թ. անկասկած հաջող կլինի: Նրանք իրենց շատ ավելի վստահ կզգան, քան նախկինում երբևէ: Քանի որ ինչ էլ նրանք ձեռնարկեն, կստացվի առաջին իսկ փորձից: Կարիերայում նորանոր բարձունքներ են սպասվում: Դա հատկապես երիտասարդ մասնագետներին է վերաբերում, որոնք լի են եռանդով և խանդավառությամբ: Կարևոր է, որպեսզի իրենց բարձրացման ժամանակ նրանք «չկտրեն իրենց գործընկերներից որևէ մեկի ճանապարհը», հակառակ դեպքում ընդհանուր դժգոհություններ կառաջանան: Այս նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն բնակարանները փոխելու և ընտանիքի համալրման մասին: Ոմանք նույնիսկ կսկսեն ամառանոց կառուցելու մասին մտածել:

Վարազներ (Խոզեր)

Այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում գալիք 2018թ որևէ գործ սկսելուց առաջ լավ մտածել և կշռադատել: Ընդամենը մեկ սխալ քայլը կարող լիովին խաթարել այն կայունությունը, որը նրանք ստեղծել են տարիների ընթացքում: Տարվա կեսին նրանք կարող են մեծ շահույթ ստանալ: Աստղերը խորհուրդ են տալիս այն անշարժ գույքի ոլորտում ներդնել: Սակայն այդ ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում սեփական բիզնես սկսել: Պետք է զգուշանալ նաև նոր ծանոթներից: Սա վերաբերում է տղամարդկանց, ովքեր կարող են իրական կեղծարար կանանց հանդիպել, որոնց պատճառով մեծանում է «առանց տաբատի» մնալու վտանգը:

Նյութի աղբյուրը՝  Ankakh.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook