Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

2018 թվականի Ձեր առողջության հորոսկոպը

Խոյեր

Գալիք տարի կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներին կուղեկցեն հարբուխային տարբեր հիվադություններն ու գլխացավերը, ինչը բացասաբար կանդրադառնա նրանց ընդհանուր զգացողության վրա։ Կնվազի նաեւ ակտիվությունը։

Խոյերին հատուկ է նաեւ ալկոհոլի չարաշահումը, ինչից պակաս առողջական խնդիրեր չեն առաջանում։

Ցլեր

Ցլերի մեջ դժվար է գտնել մեկին, որն իսկապես կզբաղվի իր առողջությամբ։ Սակայն գալիք տարի եթե դուք, այնուամենայնիվ, որոշեք վերջապես հոգ տանել ձեր մասին, առաջին հերթին կարգավորեք սնունդ ընդունելու ժամերը։ Հստակ ժամեր սահմանեք եւ հրաժարվեք արագ սննդից։

Երկվորյակներ

Գալիք տարի առողջական խնդիրները մեկ անգամ չէ, որ կհիշեցնեն իրենց մասին. դրանք կհայտնվեն ամենաանսպասելի պահին։ Անգամ թեթեւ մրսածությունը պետք չէ ինքնահոսի թողնել, անմիջապես բուժեք այն՝ թեկուզ ավանդական բժշկության մեթոդներով։

Խեցգետիններ

Խեցգետինների շրջանում ամենատարածված հիվանդությունները կապ ունեն մրսածության հետ, ուստի միակ խորհուրդը տաք կամ եղանակին համահունչ հագնվելն է։

Առյուծներ

Կենդանակերպի այս նշանի տեր մարդիկ մեծ սիրտ ունեն եւ հենց դա էլ պետք է պահպանեն հաջորդ տարի։ Աշխատեք ամեն մանրուք սրտին մոտ չընդունել, սթրեսի չենթարկվել եւ չնյարդայնանալ։

Հաճախ դադար վերցրեք եւ հանգստացեք։ Մի մոռացեք նաեւ ֆիզիկական ակտիվության մասին։

Կույսեր

Չնայած նարն, որ Կույսերը լսում են իրենց օրգանիզիմին եւ հետեւում դրանում տեղի ունեցող ցանկացած փոփոխության, այնուամենայնիվ, նրաք շատ զգայուն են տարատեսակ հիվանդությունների նկատմամբ։

Կշեռքներ

Աշխատեք հոգ տանել ձեր ներքին օրգանների մասին. առաջին հերթին դա վերաբերում է թոքերին եւ երիկամներին։ Սա նշանակում է, որ պետք է սահամափակեք ալկոհոլի եւ ճարպոտ սննդի օգտագործումը։

Կարիճներ

Եթե գլխացավերը չդադարեն նաեւ գալիք տարի, ապա պետք է նվազեցնեք ձեր ակտիվ գործունեությունը, թեթեւացնեք աշխատանքային ծանր գարֆիկն ու հետաձգեք կարեւոր որոշումների կայացումը։

Աղեղնավորներ

Աղեղնավորները ժամանակ չունեն հետեւելու առողջությանը, որն, ի դեպ, երբեք չի նեղացնում նրանց։ Սակայն սա չի նշանակում, թե ամեն ինչ պետք է ինքնահոսի թողնեք։ Դուք ակտիվ եք, շարունակեք նույն ոգով։

Այծեղջյուրներ

Պահպանեք ձեր թոքերին ու գլուխը։ Տաք հագնվեք, քանի որ դուք դեռ կարող եք դիմակայել հարբուխային հիվանդություններին։ Դուք նաեւ պետք է հետեւեք ձեր սննդակարգին. չուտեք՝ ինչ պատահի, քանի որ ստամոքսը ձեր մյուս խնդրահարույց օրգանն է։

Ջրհոսներ

Նրանք, ովքեր ուշադրություն չեն հատկացնում առողջությանը, գալիք տարի ստիպված կլինեն հաճախ այցելել բժշկին։  Հեռու մնացեք միջանցիկ քամուց։ Մեջքի հետ կապված խնդիրները կարելի է կարգավորել լողի գնալով։

Ձկներ

Եթե ձեզ տանջում է անքնությունը, անմիջապես փոխեք ձեր օրվա գրաֆիկը, հակառակ դեպքում՝ դեպրեսիան անխուսափելի է։

Խնդրահարույց է գլուխը. մեկ անգամ չէ, որ ձեզ կտանջեն գլխացավերը։ Եվ որպեսզի հաղթահարեք դրանք, աստղերը հուշում են հաճախ դադար վերցնել եւ հանգստանալ՝ ազատվելով բացասական մտքերից։

 Նյութի աղբյուրը՝  xfile.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook