Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

2018-Ի՝ ԴԵՂԻՆ ՇԱՆ ՏԱՐՎԱ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

2018-ին Կարմիր Հրե Աքաղաղին կփոխարինի Դեղին Հողե Շունը: Դա արմատապես կփոխի ոչ միայն առանձին անհատների կյանքը, այլև համաշխարհային քաղաքական իրավիճակը: Շան նշանը կենթարկվի Հողի տարերքին, ինչն էլ խաղաղություն, հանգիստ ու ներդաշնակություն կբերի:

Շունը բարդ էություն ունի: Նրա մեծ հավատարմության մեջ էլ հենց գլխավոր վտանգն է լինելու: Նա բարյացակամ կլինի միայն նրանց հանդեպ, ովքեր խաղաղություն ու ներդաշնակություն կբերեն, ովքեր արժանի են հարգանքի ու վստահության, ովքեր օգնում են ուրիշներին:

2018-ի տիրակալը չի հանդուրժի նրանց, ովքեր ստում են, գլուխ են գովում կամ անտարբեր են շրջապատի հանդեպ: Այնպես որ՝ նմանատիպ հատկանիշներ ունեցողների համար տարին հեշտ չի լինելու: Շունը առանձնանում է պատասխանատվությամբ ու հետևողականությամբ: Տանել չի կարողանում դավաճաններին:

Շան տարիները. 1910, 1922, 1634, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018:
Շան տարվա գլխավոր բնութագրերն են սերն ու հավատարմությունը:
2018-ի գլխավոր գույնը դեղինն է, իսկ քարը՝ ադամանդը:

Շան տարում ծնված հայտնի մարդիկ

Մայր Թերեզա, Մայքլ Ջեքսոն, Ֆրեդի Մերկուրի, Սոֆի Լորեն, Բրիջիտ Բարդո, Ժակ-Իվ Կուստո, Սթիվեն Քինգ, Ուինսթոն Չերչիլ, Լայզա Մինելի, Սիլվեսթր Ստալոնե, Գի դը Մոպասան, Վիկտոր Հյուգո, Ալեքսանդր Դյումա (հայր), Էռնեստ Հեմինգուեյ, Սոկրատես, Յուրի Գագարին:

Դեղին Հողե Շունը հաջողություն կբերի նրանց, ովքեր ամենից թանկ գնահատում են ընտանիքն ու սերը: Հարաբերություններում ներդաշնակության կհասնեն նրանք, ովքեր իսկապես ձգտում են դրան: Այնպես որ՝ սիրող ընտանիքների համար տարին լավը կլինի:

Նրանք, ովքեր 2018-ին սիրային հարաբերություններ կսկսեն, կկարողանան այդ հարաբերությունները երջանիկ ամուսնության վերածել:

25564661_1761758840536152_1665586310_n
aroxjblog.am

Դավաճաններին Շունը խիստ պատիժներ է սահմանել: Ցանկացած ոք, ով կդավաճանի իր երկրորդ կեսին, վտանգի է ենթարկվում միայնակ մնալ: Այնպես որ՝ խուսափեք անկանոն կապերից և կենտրոնացեք իրական զգացմունքների վրա:
Խնայողություն ու ռիսկ. ահա թե ինչեր են պետք Դեղին Հողե Շանը:

Ֆինանսները

Ֆինանսական բարեկեցություն Շունը կտա միայն նրանց, ովքեր շատ են աշխատում ու ձեռքերը ծալած չեն նստում: Շունը գնահատում է նրանց, ովքեր ունակ են գիտակցված ռիսկի դիմել, այնպես որ փորձեք ձեր ուժերը դեռևս չբացահայտված ոլորտներում:

Որպեսզի Շան բարկությունն առաջ չբերեք, աշխատեք 2018-ին պարտքեր չանել: Լավ է մարել պարտքերը մինչև Նոր տարին: Ինչ վերաբերում է թանկարժեք գնումներին, ապա դրանք պետք է մանրամասն պլանավորել կամ հետաձգել ավելի լավ ժամանակների համար:

Որպեսզի ֆինանսական գործերում հաջողությունն ուղեկից լինի ձեզ, հրաժարվեք խոշոր ծախսերից: Գումարը մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնք օգուտ չեն բերում ու չեն բարելավում կյանքի որակը: Լավ կշռադատեք ամեն մի գնումն անելուց առաջ: Գումարը մի վատնեք, լավ է խնայել միջոցները ու օգնել մտերիմներին:

Դեղին Շան տարին աստղակերպի բոլոր նշանների համար

1. Դեղին Շան տարին շատ բարենպաստ կլինի Այծեղջյուրների, Խոյերի ու Ջրհոսների համար:
2. Կարիերայում հաջողություններ կարող են սպասել Երկվորյակները, Առյուծներն ու Ձկները: Այս նշաններին հաջողությունն ուղեկից կլինի նաև աշխատատեղը փոխելիս:
3. Ցուլերի համար 2018-ը կարիերայում մեծ հնարավորությունների տարի կլինի: Սակայն հնարավորությունը բաց չթողնելու համար պետք է լուրջ ջանքեր գործադրեք: Աշխատասիրությունն ու վճռականությունը կլինեն եկող տարվա հաջողության գրավականները:
4. Տարին սիրային հարցերում բարենպաստ կլինի Խեցգետինների ու Կույսերի համար, որոնք այն սիրելի մարդկանցով շրջապատված անց կկացնեն: Միայնակ Խեցգետինների ու Կույսերի համար մեծ է երկրորդ կեսին գտնելու հավանականությունը:
5. Իսկ ահա Կարիճները, Աղեղնավորներն ու Կշեռքները յուրահատուկ առաքելություն կունենան: 2018-ին նրանք հաջողակ կլինեն աշխարհաճանաչողության մեջ ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պայքարում:

astxagushak.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook