Saturday, April 20, 2024
Նորություններ

2018-ին 14 հազարով կրճատվելու է թոշակ ստացողների թիվը, եւ թոշակի միջին չափը

Սոցիալական ոլորտի ծախսերը 2018 թվականին կազմելու է պետական բյուջեի 460 միլիարդ դրամը: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի նիստի ժամանակ ասաց սոցապ փոխնախարար Արայիկ Պետրոսյանը՝ «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա սոցիալական ոլորտի ծրագրերի նախնական քննարկման ժամանակ:

«Այս գումարը կազմում է ընդհանուր բյուջեի 28 տոկոսը: Նախարարությունը եւ սոցապ ծառայությունն իրականացնելու են 86 ծախսային ծրագիր 352 միլիարդ դրամի շրջանակներում: Կենսաթոշակների ոլորտում փոփոխություն չի նախատեսվում, վճարվելիք գումարը մնում է նույնը: Մենք ունենալու ենք մոտավորապես 14 հազար կենսաթոշակառուների կրճատում: Սա պայմանավորված է նրանով, որ հաշմանդամության խմբերի տրամադրման ոլորտում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Վերջին ամիսներին հիմնականում կրճատումներ ենք ունեցել 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամների մասով»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ փոխնախարարի 2018 թվակականին աշխատանքային կենսաթոշակի միջին չափը լինելու է 39 հազար դրամը, 2017-ի 40 հազար դրամի փոխարեն: Կենսաթոշակ ստացողների ընդհանուր թիվը լինելու է 445 595 քաղաքացի, իսկ նրանց ընդհանուր վճարվելիք գումարը կազմելու է 210 միլիարդ 479 մլն դրամ:

Նախագծի համաձայն՝ գումարի բարձրացում չի նախատեսվում ընտանեկան նպաստ, երեխաների ծննդի միանվագ վճարման եւ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար տրվելիք վճարների համակարգում:

Նյութի աղբյուրը՝ http://armtimes.com/hy/article/123203

Leave a Reply

x Close

Like Us On Facebook