Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

2019-20 ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով. ԿԳՆ

Կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել. «2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է առցանց համակարգ, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 9:00-ին:

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`
Մուտք գործել հայտագրման համակարգ՝ https://hayt.emis.am/:
Ընտրել համայնքը:
Ընտրել դպրոցը:
Ստուգել, եթե կան ազատ տեղեր, սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Ուշադրություն. եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց:
Մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը:
Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։
Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը:
Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։
Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։
Ուշադրություն.սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։
Համակարգը հնարավարություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։
Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով:
Համակարգի հղումը` այստեղ»:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook