Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

2020թ.-ից Վենետիկի պատմական կենտրոն այցելելը վճարովի կդառնա

Իտալիայի Վենետիկ քաղաքի պատմական կենտրոն այցելելը վճարովի կդառնա: Նախատեսվում էր, որ վճարումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա մայիսին, սակայն որոշում է կայացվել օրենքը մինչև 2020թ.-ի հունվար հետաձգել, գրում է ANSA գործակալությունը:

Քաղաքի իշխանությունները պատմական կենտրոնի համար մուտքը վճարովի դարձնելու որոշում կայացրել էին դեռևս այս տարվա փետրվարին: Նախատեսվում է, որ գանձվող գումարները կուղղվեն քաղաքի ըստ արժանվույն պահպանմանը, մասնավորապես՝ զբոսաշրջիկների կողմից փողոցներում թողնված աղբի մաքրմանը:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ 3 եվրոյի չափով վճարումը պարտադիր կլինի քաղաք ժամանող բոլոր անձնաց համար՝ բացառությամբ Վենետո մարզի բնակիչների, որտեղ էլ գտնվում է Վենետիկը, սակայն այս «հարկի» գանձման տեխնիկական մեխանիզմներն այդպես էլ չէին մշակվել: Մասնավորապես հարցեր էին առաջացել այդ գումարը ինքնաթիռի և երկաթուղու տոմսերի, հասարակական տրանսպորտի և ջրային շրջագայությունների մեջ ներառելու վերաբերյալ:

Արդյունքում Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բունյարոն հայտարարել էր, որ «չարժե շտապել»: Նրա խոսքով՝ քաղաքի պատմական կենտրոն մուտք գործելու համար սահմանված հարկը նախ պետք է ներմուծվեր որպես փորձնական միջոց, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ամբողջ ծավալով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն համարվող Վենետիկ քաղաքում մուտքավճարների ներմուծումը տեղի իշխանությունների՝ զբոսաշրջիկների ահռելի հոսքը նվազեցնելու հերթական փորձերից է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook