Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

2020-ին ճամփորդության ամենաանվտանգ ուղղությունները հայտնի են

2020-ին ուղևորությունների համար ամենաանվտնագ ուղղություն է համարվել Վիետնամը։ The Independent-ը հրապարակել է այդպիսի վայրերի վարկանիշը։

Համավարակի ամբողջ ընթացքում Վիետնամում գրանցվել է հիվանդության 342 դեպք, մահվան ոչ մի դեպք չի եղել։ Ըստ հեղինակների՝ դրան նպաստել են իշխանությունների օպերատիվ արձագանքն ու զսպման խիստ միջոցները, գրում է Lenta.ru-ն։

Անվտանգ երկրների ցուցակում երկրորդը Հունաստանն է, որտեղ նույնպես հաջողվել է արագ կասեցնել վարակի տարածումը։

Անվտանգ է նաև Հոնկոնգում, որտեղ իշխանությունները շնչառական դիմակներ կրելու կանոն սահմանեցին և սահմանափակեցին այցելությունները Չինաստան։ Անվտանգ է նաև Իսլանդիայում, որտեղ բնակչությունն ինտենսիվորեն թեստավորվել է։

Այցելությունների համար խորհուրդ են տրվում նաև Նոր Զելանդիան և Տրինիդադ ու Տոբակո կղզի-պետությունը։

PanARMENIAN.Net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook