Thursday, April 25, 2024

Day: երկուշաբթի հունվարի-20

Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխայի մտավոր զարգացումը 5-7 տարեկանում

Հինգից յոթ տարեկան հասակում երեխայի մտավոր ունակությունները նոր մակարդակի են հասնում: Երեխան կարողանում է մի բանի վրա կենտրոնանալ, թույլ չտալ խանգարող հանգամանքներին շեղել իր ուշադրությունը, ինչպես նաև` սովորում է կիրառել թվերի ու տառերի նման վերացական խորհրդանշանները հիշելու համար անհրաժեշտ ռազմավարություններ: Այս ունակությունները շատ կարևոր են, քանի որ երեխան մուտք է գործում դպրոց: Դպրոցը նոր հնարավորություններ է ընձեռնում խթանելու, զարգացնելու և օգտագործելու այս մտավոր ունակությունները: Ուսուցիչները նպաստում են երեխաների մտավոր ունակությունների զարգացմանը` խթանելով իրերի միջև եղած հարաբերությունների ըմբռնումը այնպիսի հասկացությունների միջոցով, ինչպիսիք են` «ավելի քան…», «ճիշտ այնքան, որքան…», «հավասար է» և այլն: Բացի դրանից` նրանք օգնում են երեխաներին պատկերացում կազմել այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են տարածությունն ու հեռավորությունը, ավելն ու պակասը, դատարկն ու լիքը, աջն ու ձախը, առաջինն ու վերջինը, հեռուն և մոտը: «Մեծ, ավելի մեծ, ամենամեծ» կամ «երկար, ավելի երկար, ամենաերկար» համեմատություններն օգնում են երեխաներին դիտարկել ու համեմատել իրենց շրջապատող աշխարհի առարկաները: Դուք նույնպես կարող եք նպաստել երեխայի մտավոր զարգացմանը: Օրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելով, խոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներ` երեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով: Երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար կարիք չկա սահմանել հատուկ ժամեր «պարապմունքների» համար: Սովորելը կարող եք հաճելի և գործնական դարձնել` ընդգրկելով երեխային առօրյա գործողությունների մեջ և խաղալով նրա հետ: Նյութը ՝ babycef.am

Read More
Նորություններ

Հանդիպում` Համաշխարհային բանկի պատվիրակության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։ Վերջիններս քննարկել են

Read More
Նորություններ

«Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին: Հետևելով իրադարձությունների

Read More
x Close

Like Us On Facebook