Saturday, April 20, 2024
Նորություններ

2023 թվականին նախատեսվում է Հայաստանում ներդնել նոր նորածնային սքրինինգ

2023 թվականին նախատեսվում է Հայաստանում ներդնել նոր նորածնային սքրինինգային ծրագիր ` ադրենոգենիտալ համախտանիշի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նպատակն է մինչև կլինիկական ախտանշանների դրսևորումը` ադրենոգենիտալ համախտանիշով երեխաներին հայտնաբերել և բուժումը կազմակերպել ժամանակին:

Մեր երկրում իրականացվող սքրինինգային ծրագրերից 6-ը նորածնային են` ուղղված  բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, հիվանդության ժամանակին բուժմանը կամ ախտաբանական վիճակի շտկմանը։

Սքրինինգային ծրագրերն իրականացվում են հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման նպատակով: Դրանք հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության, երբեմն էլ՝ մահվան։

316672628_440728061582403_420632208550271327_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook