Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

3 պարզ քայլ մանկական ճարպակալման կանխարգելման համար

Մանկական ճարպակալման խնդիրը վերջին տարիներին գտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում, քանի որ օրեցօր ավելի ու ավելի շատ երեխաներ ու ծնողներ են բախվում այս խանգարմանը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախապես միջոցներ ձեռնարկել ճարպակալումը կանխարգելելու և էլ ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն կանխել ճարպակալումը:

Հետևել երեխայի ակտիվությանը. ճարպակալման հիմնական պատճառը նստակյաց կենսակերպն է: Եթե երեխան քիչ է շարժվում և անառողջ սնունդ է օգտագործում, ապա ճարպակալումից խուսափելը գրեթե անհնարին կլինի, ուստի հարկավոր է անպայման հետևել փոքրիկի ակտիվությանը: Երեխաների նյութափոխանակության համակարգը կարող է հսկայական քանակությամբ կալորիա վատնել, ուստի հարկավոր է ակտիվացնել այս համակարգի աշխատանքը՝ փոքրիկի համար ճիշտ զբաղմունք գտնելով: Հարկավոր է հաճախ զբոսնել և տարատեսակ մարզաձևերով զբաղվել:

Չհամեմատել երեխային մյուսների հետ. յուրաքանչյուր երեխա ունի իրեն բնորոշ նյութափոխանակության արագությունն ու մարմնի կառուցվածքը, ուստի պետք չէ համեմատել նրան այլ երեխաների հետ, եթե նա ավելի դանդաղ է ազատվում ավելորդ քաշից: Նման համեմատությունները կարող են դառնալ հոգեբանական խնդիրների և բարդույթների առաջացման պատճառ, ինչը կարող է էլ ավելի վատացնել վիճակը: Պարզապես հարկավոր է սովորեցնել նրան, որ առողջ կենսակերպը, ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր են առողջության համար:

Հետևել երեխայի սննդակարգին. երեխայի սննդակարգը պետք է առավելագույնս առողջարար լինի, ուստի անհրաժեշտության դեպքում հարկավոր է անգամ խորհրդակցել սննդաբանի հետ: Փոքրիկը սննդի հետ պետք է ստանա բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը, վիտամիններն ու հանքանյութերը: Միևնույն ժամանակ չպետք է սահմանափակել կալորիաները, քանի որ երեխան դեռ աճում ու զարգանում է, և նրան ավելի շատ էներգիա է հարկավոր:

Նյութի աղբյուրը՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook