Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

3 վտանգավոր մանկական հիվանդություն, որոնք մարդիկ հաճախ են շփոթում այլ հիվանդությունների հետ

Երեխայի ամուր իմունային համակարգի ձևավորման համար տարատեսակ վիրուսներն ու բակտերիաները շատ կարևոր են, և հենց սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են առաջին իսկ ախտանշանի դեպքում խուճապի չմատնվել: Սակայն գոյություն ունեն շատ վտանգավոր հիվանդություններ, որոնց ախտանշանները հիշեցնում են այլ հիվանդություններ, ինչի հետևանքով դրանք ժամանակին չհայտնաբերելը լուրջ խնդիրներ է առաջացնում:

AdMe.ru կայքը ներկայացրել է երեք տարածված մանկական ինֆեկցիոն հիվանդություն, որոնք հարկավոր է հնարավորինս շուտ ախտորոշել ու սկսել բուժումը երեխայի վիճակն էլ ավելի չվատթարացնելու համար:

  1. Մոնոնուկլեոզ

3 опасные детские болезни, которые легко спутать с другими недугами. И об этом важно знать каждому родителю

Մոնոնուկլեոզը օդակաթիլային ճանապարհով ու սպասքի կամ խաղալիքների համատեղ գործածության հետևանքով փոխանցվող վարակիչ ու շատ վտանգավոր հիվանդություն է, որն առավել հաճախ ախտորոշվում է մանկահասակ երեխաների ու դեռահասների մոտ:

Վարակվելու դեպքում երեխայի ինքնազգացողությունը կարող է չվատանալ իմունային համակարգի աշխատանքի շնորհիվ, սակայն օրգանիզմի թուլացման դեպքում վիրուսն անմիջապես ակտիվանում է:

Սովորաբար մոնոնուկլեոզն սկսվում է նույն կերպ, ինչպես և վիրուսային հիվանդությունների մեծ մասը: Նմանատիպ ախտանշանների պատճառով այն հաճախ շփոթում են նշիկաբորբի հետ: Այս հիվանդության դեպքում նույնպես նկատվում է ընդհանուր թուլություն, մկանային ցավ, քթի փակվածություն, կոկորդի ցավ ու կարմրածություն, նշագեղձերի այտուց ու սպիտակ կամ դեղնավուն փառ, ինչպես նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Սակայն մոնոնուկլեոզն ուղեկցվում է նաև մի քանի այլ ախտանշանով, որոնց շնորհիվ այն կարելի է տարբերել այլ վիրուսային ինֆեկցիոն հիվանդություններից: Այս հիվանդության դեպքում, մասնավորապես, նկատվում է պարանոցի և ծոծրակի ավշային հանգույցների մեծացում, լյարդի ու փայծաղի մեծացում, ինչպես նաև մաշկային ցան, որը նկատվում է առաջին ախտանշանների ի հայտ գալուց 3-5 օր անց:

Մոնոնուկլեոզի առաջին իսկ ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին հնարավոր բարդություններից խուսափելու համար: Հարկ է հիշել, որ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել լյարդի ախտահարման, փայծաղի վնասվածքի, ինչպես նաև միաժամանակ բակտերիալ վարակի զարգացման, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Հիվանդության բնականոն ընթացքի դեպքում նշանակվում է անկողնային ռեժիմ, դիետիկ սննդակարգ, կոկորդի ողողումներ հակաբորբոքային միջոցներով, ինչպես նաև ջերմիջեցնող դեղամիջոցներ (անհրաժեշտության դեպքում): Հիվանդության ախտանշանների անհետացումից հետո ևս մի քանի ամիս երեխան պետք է հնարավորինս դիետիկ սնվի և քիչ մարզվի, որպեսզի օրգանիզմն ու ներքին օրգանները կարողանան վերականգնվել:

Վարդացան

3 опасные детские болезни, которые легко спутать с другими недугами. И об этом важно знать каждому родителю

Վարդացանը սուր վարակիչ հիվանդություն է, որը ցարգանում է հերպեսի երկու շտամի պատճառով: Առավել հաճախ հիվանդությունն ախտահարում է չորս ամսականից մինչև երկու տարեկան երեխաներին: Որոշ տվյալներով՝ այս տարիքից բարձր երեխաների գրեթե 100%-ի օրգանիզմում կան համապատասխան հակամարմիններ, ինչը նշանակում է, որ նրանք արդեն բախվել են այս հիվանդությանը:

Երեխան կարող է վարակվել հիվանդի հետ անմիջական շփման, ինչպես նաև սպասքի ու խաղալիքների համատեղ գործածության հետևանքով: Որպես կանոն երեխաներն այս հիվանդությամբ առավել հաճախ վարակվում են աշնանն ու գարնանը: Վարդացանի մասին հուշող ախտանշաններն են մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը (39-40⁰C), որը պահպանվում է մի քանի օր, սրտխառնոցը, փսխումը, ախորժակի կորուստը, թուլությունը, կոպերի այտուցները, իսկ երբեմն էլ ջղաձգումներով ուղեկցվող գիտակցության կորուստը: Բացի այդ, մարմնի ջերմաստիճանի կարգավորումից հետո երեխայի մարմնին ի հայտ են գալիս 3-5 մմ տրամագծով սպիտակ եզրերով բաց վարդագույն բծեր:

Վարդացանի դեպքում հատուկ բուժման անհրաժեշտություն չկա: Սովորաբար երեխային նշանակվում են միայն ջերմիջեցնող դեղամիջոցներ ու մեծ քանակությամբ հեղուկ: Հարկ է հիշել, որ այս հիվանդության դեպքում շատ վտանգավոր է սխալ բուժումը, որի դեպքում փոքրիկին նշանակվում են ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել, որ նմանատիպ ախտանշաններ են ունենում նաև այլ հիվանդությունները (կարմրուկ, կարմրախտ և այլն), ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու անմիջապես դիմել բժշկին ճիշտ ախտորոշման համար:

Օտիտ (ականջաբորբ)

3 опасные детские болезни, которые легко спутать с другими недугами. И об этом важно знать каждому родителю

Քթի փակվածությունը, մարմնի ջերմության բարձրացումը, անհանգստությունն ու ախորժակի կորուստը շատ տարածված ախտանշաններ են, որոնք հաճախ վերագրվում են հասարակ մրսածությանը, սակայն փորձառու մանկաբույժը նման ախտանշանների դեպքում շտապում է բացառել նաև ականջաբորբի հավանականությունը:

Հաճախ երեխաները չեն կարողանում ճիշտ նկարագրել ախտանշաններն ու ցույց տալ ցավի հստակ հատվածը, ինչի հետևանքով ծնողները հաճախ են շփոթում օտիտը մրսածության կամ սուր վարակիչ շնչառական այլ հիվանդությունների հետ: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ զգոն լինել լուրջ բարդությունները կանխելու համար:

Հարկ է հիշել, որ ակնաջաբորբի դեպքում նկատվում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են երեխայի հաճախակի լացն ու անհանգստությունը, գլխի անկանոն շարժումները, ականջին ձեռքով դիպչելու հաճախակի փորձերը, ախորժակի կորուստը, սրտխառնոցն ու փսխումը, քթի փակվածությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն ու ցավոտ զգացողություններն ականջի հատվածում:

Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկին անհրաժեշտ բուժման նշանակման համար: Հարկ է հիշել, որ սխալ կամ ուշացած բուժման դեպքում ականջաբորբը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում նաև հանգեցնել լսողության մասնակի կամ ամբողջական կորստի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook