Wednesday, April 24, 2024
Նորություններ

3-ՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ

Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 – Ա հրամանով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին:

Արդեն իսկ կազմվել է գիտելիքների շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների ու քննարկումների, արտագնա այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:

Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատաասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը:

Նյութը` moh.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook