Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Խունկի յուրահատուկ հատկությունները

Խունկ, խեժ, որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից։ Ըստ երկրորդ նշանակության խունկը տարբեր խեժերի (լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ) հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։ Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն։ Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշիանում է։

Խունկն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ։ Փոքրագույն մասնիկները թոքերի միջոցով անցնելով օրգանիզմ՝ ունենում են անհավանական բուժիչ ազդեցություն: Խունկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը և անքնությունը:Խունկը նաև բուժիչ է, հատկապես թոքերի հիվանդության, բերանաբորբի, ականջացավի դեպքում:

Զոհաբերությունների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։

Խունկի ծխումը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին խունկ են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն։

Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook