Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

5 խորհուրդ ծնողներին երեխաների առողջական վիճակի բարելավման համար

Երեխաների առողջական վիճակի բարելավումն ու հիվանդությունների կանխարգելումը շատ կարևոր է, ուստի մանկաբույժները ներկայացրել են 5 խորհուրդ ծնողներին, որոնք կօգնեն պահպանել փոքրիկների առողջությունը: Այս մասին գրում է med.tert.am-ը։

Առողջ քուն

Ծնողները չպետք է երեխաների հանգստի գրաֆիկը համապատասխանեցնեն իրենց գրաֆիկին: Երեխան պետք է ամեն օր քնի ու արթնանա նույն ժամերին՝ անկախ շաբաթվա օրից: Քնի խանգարումները կարող են հանգեցնել իմունային համակարգի և առհասարակ ամբողջ օրգանիզմի աշխատանքի խանգարումների և կոգնիտիվ կարողությունների սխալ զարգացման:

Ճիշտ սննդակարգ

Ներկայում երեխաների մեծ մասը չի ստանում բավարար քանակությամբ մանրաթելեր, ինչը հանգեցնում է լեղապարկում քարերի առաջացման ու փորկապության: Մինչև հինգ տարեկան երեխաներն օրական պետք է ստանան 19 գրամ մանրաթելեր, իսկ 5-18 տարեկան երեխաներն ու դեռահասները՝ 25 գրամ: Շատ կարևոր են նաև սպիտակուցները, ուստի անգամ կրծքով կերակրելու դեպքում չի կարելի երեխային զրկել մսից ու ձկան մսից: Միևնույն ժամանակ հարկավոր է սահմանափակել արագ ածխաջրերն ու շաքարավազը:

Ֆիզիկական ակտիվություն

Երեխաները հինգ տարեկանից պետք է սկսեն օրական մեկ ժամ տրամադրել ֆիզիկական ակտիվությանն ու տարբեր մարզաձևերին: Ցանկալի է, որ երեխան մարզվի մաքուր օդին: Այս դեպքում ցրտից վախենալու կարիք չկա, քանի որ մարզումները միայն կամրապնդեն իմունային համակարգը:

Սթրես

Երեխան չպետք է գերծանրաբեռնվի տարատեսակ զբաղմունքներով: Գերհոգնածությունը հանգեցնում է սթրեսի, որն էլ դառնում է հորմոնալ խնդիրների և օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների վատացման պատճառ:

Պատվաստումներ

Պատվաստումներն ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Ժամանակին պատվաստումներ ստանալը պաշտպանում է երեխային վարակներից և նվազեցնում են կողմնակի բարդությունների զարգացման հավանականությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook